Հասարակական08:17, 05 Սեպտեմբեր 2014
Թուրքական քաղաքը խզել է «Քույր քաղաքների» պայմանագիրը Հայոց ցեղասպանությունը ճանաչած Կավառնայի հետ

Թուրքիայի Յալովայի շրջանի Չիֆթլիքքյոյ քաղաքի քաղաքապետարանը Հայոց ցեղասպանությունը
ճանաչած բուլղարական Կավառնա քաղաքը հանել է քույր քաղաքների ցուցակից:
Չիֆթլիքքյոյի քաղաքապետարանի նիստում քաղաքապետ Ալի Մուրադ Սիլպագարը հայտարարել է,
որ քաղաքապետարանի որոշմամբ խզվել են հարաբերությունները Կավառնա քաղաքի հետ:
Տեղեկացնում է թուրքական «54Haber.com» լրատվական
կայքը:
«Արտգործնախարարությունը մեզ տեղեկացրեց, որ Կավառնայի քաղաքապետարանը ճանաչել է Հայոց
ցեղասպանությունը: Մենք չէինք կարող դրան չարձագանքել »,- ասել է քաղաքապետը: Պայմանագիրը
լուծարելու որոշումը ընդունվել է միաձայն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եթե 2024-ի հուլիսի դրությամբ Թուրքիա մեկնած հնդիկ տուրիստների թիվը 28.875-էր, ապա 2025-ի նույն ժամանակահատվածում նրանց թիվը կրճատվել է՝ հասնելով 16.244-ի:

Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |