Հասարակական09:07, 25 Օգոստոս 2014
Անիի ավերակների ստորգետնյա գաղտնիքները

Թուրքիայում անցկացված «Անի-Կարս գիտաժողով» միջոցառման շրջանակներում պատմագետ Սեզաի Յազըջըն անդրադարձել
է Անիի ավերակների ստորգետնյա գաղտնիքներին:
Գաղտնի ջրանցքներ, ճգնավորական խուցեր, մեդիտացիայի սենյակներ, հսկայական միջանքներ,
անբացատրելի թակարդներ, անծայր թունելներ…Յազըջըն պատմել է, տասնյակ տարիներ առաջ պեղումնեի ընթացքում հայտանբերված
այս ստորգետնյա աշխարհի մասին: Հայտնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
«Կարսում ՄԱԿ-ի ծրագրերից մեկի վրա աշխատելիս , հետաքրքիր պատմություն ականջս
ընկավ: 20-րդ դարի առաջին կեսի ամենաազդեցիկ անուններից մեկը` Ջորջ Իվանովիչ Գուրջիեֆը
1880-ականերին, իր ընկերոջ` Պողոսյանի հետ միասին Անիում պեղումներ են արել: Նրանք
հայտնաբերել են ստորգետնյա անցում, որը մի կողմից քարերով փակված է եղել: Քարերը
հեռացնելով` հայտնվել են մի սենյակ, որտեղ եղել են կահույքի մտացորդներ,
կոտրված սպասք: Բացի այդ հայտնաբերել են հնագույն մագաղաթներ, որոնց վրա
հետագայում պարզվել է, որ հայերեն գրեր են: Երկարատև ուսումնասիրությունների
արդյունքում պարզվել է, որ մագաղաթներին իրենցից ներկայացնում են երկու քահանաների
նամակագրություն:», -պատմել է Յազըջըն: Նա նաև ավելացրել է, որ վերոնշյալ
պեղումների ընթացքում հայտնաբերվել են ստորգետնյա քարանձավներ, անվտանգության
նկատառումներով օգտագործվող կացարաններ, և նույնիսկ` աղոթատեղի:
Նա նշելով, որ զարմանալի
է, որ այս թեման առ այսօր մեծ հետաքրքրություն չի առաջացրել` Թուրքիայի Մշակույթի
նախարարության ուշադրությունն է հրավիրել հարցի վրա:
«Ինչպես ամբողջ աշխարհում մեր երկրում նույնպես նմանատիպ հարցերին պետք է
կարևորություն տալ»,-ասել է նա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |