Հասարակական11:35, 21 Օգոստոս 2014
Թուրքերը ցանկանում են Երևանի Կապույտ մզկիթում նամազ անել

Թուրքիայում Իգդիրի Հ/Կ-ները դիմել
են երկրի արտաքին գործերի նախարարություն` ասելով, որ ցանկանում են Երևանում
գտնվող կապույտ մզկիթում ուրբաթօրյա նամազ անել: Նրանք դիմել են արտգործնախարարություն`
թույլտվություն ստանալու, ինչպես նաև պահանջելով, որ վերջինս նախաձեռնությունը
իրականացնելու համար Հայաստանից անվտանագության երաշխիք ստանա: Հայտնում
է թուրքական «gundemelazig» լրատվական կայքը:
Նախաձեռնության կազմակերպիչը այսպես կոչված հայկական անհիմն պնդումների դեմ միավորում
(ASIMDER) կազմակերպությունն է:
Կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը ասել, է թե «այն դեպքում, երբ
թուրքական կողմը երկու երկրների միջև երկխոսության հաստատման համար ջանքեր է
գործադրում, Հայաստանը այս հարցում ոչ մի քայլ չի անում, ուստի սա լավ առիթ է
Հայաստանի համար` բացը լրացնելու»:
Գյուլբեյը
ասել, է, որ Թուրքիայի հայկական համայնքը ազատ և անվտանգ միջավայրում
իրականացնում են իրենց կրանական ծիսակատարությունները և իրենք էլ ցանկանում են
նույնը Երևանում անել:
Ի դեպ իր խոսքում Գյուլբեյը պնդել է թե իբր «Երևանը իրենց պատմական հայրենիքն է, որտեղից
իրենց նախնիները բռնի տեղահանվել են»:Նրանք ցանկանում են նախաձեռնությունը իրականցնել սույն թվականի սեպտեմբերի 5-ին:
Նշենք, որ Իգդիրում գործող «ASIMDER) կազմակերպությունը հայտնի է իր հակահայկական գործունեությամբ: Ըստ տարբեր աղբյուրների` կազմակերպության
ֆինանսավորումը ստացվում է Ադրբեջանից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2024 թվականի ընթացքում Թուրքիա է ընդունել է 60․6 մլն զբոսաշրջիկ։

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Իսրայելում պաշտոնական մակարդակով հայտարարվել է, որ իրենց համար անվտանգության ոլորտում սպառանալիք է դառնում Թուրքիան, և Իսրայելը պետք է պատրաստվի զսպել Թուրքիային՝ մասնավորապես Սիրիայի ուղղությամբ։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ միջանցքը օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին ու Թուրքիային, այլ նաև տարածաշրջանի մյուս երկրներին։
Ներկայացուցիչների միջև հանդիպումը նախատեսվում է այս շաբաթ: Հստակ օր դեռևս հայտնի չէ:
Եթե գլոբալ տաքացումը շարունակվի ներկայիս տեմպերով, ապա Արարատի ձյան շերտի մեծ մասը կանհետանա առաջիկա 50 տարվա ընթացքում։
Գնման գործարքի արժեքը կազմում է 5․6 միլիարդ դոլար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |