• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
07 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 08:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն09:31, 16 Օգոստոս 2014

Թուրք բլոգերը հոդվածաշար է սկսում Հայոց ցեղասպանության մասին

Թուրք բլոգերը հոդվածաշար է սկսում Հայոց ցեղասպանության մասին

Թուրքական «Ռադիքալ» կայքի բլոգում Ֆաթիհ Թունջը սկսում է հոդվածaշար Թուրքիայի հայերի և Հայոց ցեղասպանության մասին: Թունջը նշում է, որ թեմայի վերաբերյալ բազմաթիվ աշխատություններ, հոդվածներ է կարդացել, սակայն բոլորն էլ  ավելի շատ փորձել են արդարացնել իրենց համար ավելի հարազատ կողմերից մեկին, քան ներկայացնել գիտական փաստերը: «Այդ ստեղծագործություններից և ոչ մեկում չի պարզաբանվում, թե ինչու են  հազարավոր մարդիկ սպանվել: Ինչո՞ւ են երեխաներ սպանվել, ինչո՞ւ են մոր աչքի առաջ երեխային այրել»,-գրում է Թունջը՝ նշելով, որը ինքը գրի է առել հենց այն ամենը, ինչ տեսել է ժողովուրդը:

Առաջին հոդվածում Թունջը, հայերի վիճակի մասին սեղմ ակնակ տալով, ներկայացնում է այն հարցերը, որոնց անդրադառնալու է հաջորդ հոդվածներում:

Հիմնականում Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում քրդերի հետ կողք կողքի  ապրած ժողովուրդը ժամանակի ընթացքում իր դավանանքի պատճառով  աքսորվել և կոտորածների է ենթարկվել: Հայերն իրենց մայրենի լեզվին զուգահեռ շատ լավ քրդերեն են իմացել: Դրա պատճառներից են հայերի՝ առևտրի բնագավառում բավականին առաջատար լինելը և քրդերենի տիրապետող դիրքը:
Չնայած հայերի ռազմական ունակությունները բավականին զարգացած էին, բայց որպես հասարակություն նրանց խիզախությունը կոտրվել էր: Բացի այդ  երկարատև ասիմիլացիայի էին ենթարկվել ու ապրելու համար կրոնափոխ էին եղել: Ժամանակին քրդերի հետ միասին ապրած և նրանց հետ որևէ խնդիր չունեցած հայերը իրենց կրոնի պատճառով քրդերի կողմից ճնշումների և կոտորածների են ենթարկվել:

Հոդվածագիրը նշում է նաև որ հայերը մինչև 1915 թվականը համապարփակ կերպով ապրել են  Աղրի, Մուշի, Վանի, Բիթլիսի, Մարդինի, Կարսի, Ամեդի, Դերսիմի շրջաններում:
«
Տարածաշրջանում  բավականին  լավ գործունեություն ծավալող հայերը ինչո՞ւ սպանվեցին: Ինչո՞ւ քրդերը և հայերը ոչ մի կերպ համաձայնության չեկան: Ովքե՞ր էին համիդյան գնդերի հրամանատարները և ինչո՞ւ համախմբվեցին հայերի կոտորածների ժամանակ: 1915-ին որքան մարդ է սպանվել: Հայերի դեմ սկսված այդ պատերազմի պատճառներն ու պատրվակները որո՞նք էին»,- այս հարցերն է ուղղում Թունջը՝ հստակեցնելով, որ սա ընդամենը  ընթերցողին հավելյալ տեղեկություն տալու համար է գրել:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն
Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն

Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։

Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի
Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Թուրքիան հերքում է իսրայելցի նախարարի դեմ ծրագրվող սպանության հետ կապը
Թուրքիան հերքում է իսրայելցի նախարարի դեմ ծրագրվող սպանության հետ կապը

Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։

Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր
Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}