• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
07 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 08:49
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն10:53, 14 Օգոստոս 2014

Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Հայոց ցեղասպանության մասին նամակով դիմել է գերմանացի պաշտոնակցին

Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Հայոց ցեղասպանության մասին նամակով դիմել է գերմանացի պաշտոնակցին

Գերմանիայի խորհրդարանի խոսնակ Նորբերտ Լամմերտը Գերմանիայի խորհրդարանում ս/թ հուլիսի 3-ին կազմակերպված «Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարին» խորագրով միջոցառման ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է նաև համաշխարհայինի տարիներին կազմակերպված հայկական ջարդերին: Լամմերտն ասել էր, որ հայերի բռնագաղթով ու ոչնչացմամբ բռնագաղթն ու զանգվածային կոտորածները պատերազմական միջոցների վերածվեցին:

Արձագանքելով գերմանացի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությանը՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը նամակ է հղել Լամմերտին, որում ասել է. «Կարծում եմ, համաշխարհային պատերազմի մեր զինակից Գերմանիան շատ լավ գիտի, որ տեղահանումը կատարվել է՝ ելնելով ռազմական անհրաժեշտությունից»: Նամակում Չիչեքը գրել է նաև որ 2015-ին ընդառաջ նրանք Գերմանիայից անկողմնակալ վերաբերմունք են ակնկալում:

Ըստ թուրքական «T24» լրատվական կայքի՝ խորհրդարանի խոսնակի արագ արձագանքը ցույց է տալիս թե Թուրքիայի համար ինչքան կարևոր է միջազգային հանրության տրամադրությունները՝ 2015-ին ընդառաջ:

Նամակում Չիչեքը նշել է նաև, որ գաղթեցման համար եղել են պատմական փաստարկներ: Թուրքական Բիլգի համալսարանի պրոֆեսոր Այհան Աքթարն անդրադառնալով «պատմական փաստարկներ»՝ ասել է, որ որպես պաշտոնական փաստարկ նշվում է այն հանգամանքը, որ արևելյան ճակատում ռուսների մոտենալու պայմաններում հայերին գաղթեցրել են, որպեսզի կանխեն նրանց համագործակցությունը ռուսների հետ: Աքթարի խոսքով այս դեպքում էլ անպատասխան է մնում այն հարցը, թե ինչու հայերը բռնագաղթի ենթարկվեցին նաև այն շրջաններից, որոնք հեռու էին արևելյան ռազմաճակատից:

Թուրք պրոֆեսորը հիշեցրել է, որ այդ ժամանակ Օսմանյան կայսրության զինված ուժերի գլխավոր շտաբը ղեկավարվում է գերմանացի Շելենդորֆ փաշայի կողմից, իսկ գերմանական հյուպատոսությունը իր պետությանը մանրամասնորեն տեղեկացնում էր կատարվող իրադարձությունների մասին՝ ակնարկելով, որ Գերմանիան այն ժամանակ աչք է փակել կատարվածի վրա:

Նախկին թուրք դեսպան Վոլկան Վուրալն էլ, մեկնաբանելով Թուրքիայի խորհրդարանի խոսնակի նամակը, ասել է, որ Չիչեքը դրանով ցանկացել է ասել, որ իրենք 2015-ին Գերմանիայից լավ վերաբերմունք են սպասում:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն
Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն

Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։

Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի
Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Թուրքիան հերքում է իսրայելցի նախարարի դեմ ծրագրվող սպանության հետ կապը
Թուրքիան հերքում է իսրայելցի նախարարի դեմ ծրագրվող սպանության հետ կապը

Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։

Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր
Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}