Քաղաքական13:44, 11 Օգոստոս 2014
Աբդուլլահ Գյուլը չի հեռանալու քաղաքականությունից

Թուրքիայի դեռևս գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը նախագահական նստավայրում
վերջին հանդիպումն է անցկացրել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ու
հայտարարել, որ վերադառնալու է քաղաքականություն:
Ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականի էլ-կայքի` Գյուլը նախ հիշեցրել է, որ ինքը ներկայիս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հիմնադրման ակունքներում կանգնած առանցքային դերակատարներից է եղել, ապա հավելել, որ պաշտոնավարման ողջ ընթացքում փորձել է հավասարապես վերաբերվել բոլորին: Իսկ հիմա, երբ արդեն պատրաստվում է վայր դնել հանրապետության նախագահի իր լիազորությունները, Գյուլը կուսակցություն վերադառնալու ազդակ է հղել:
«Մինչև օգոստոսի 28-ը ես դեռ կմնամ փաստացի գործող նախագահ: Դրանից հետո, երբ նախագահական լիազորություններս կդադարեն, ես անկասկած և բնականաբար վերադառնալու եմ իմ կուսակցություն: Հավատում եմ, որ Թուրքիան շատ հզոր կերպով ամեն հարցում շարունակելու է իր ճանապարհը»,- ասել է Գյուլը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |