Քաղաքական14:10, 07 Օգոստոս 2014
Թուրք գործիչ. «Եթե այսօր ԵՄ մտած լինեինք, Էրդողանը կդատվեր իր այդ արտահայտության համար»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ճամբարից`
«Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ)
կուսակցությունից, հերթական քննադատությունն է հնչել երկրի վարչապետ և նախագահի
թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հայությանը վիրավորող սկանդալային հայտարարության
կապակցությամբ:
Հիշեցնենք, որ NTV հեռուստաալիքի ուղիղ եթերից Էրդողանն ասել էր. ««Ինձ վրացի են անվանել: Ներեցեք, բայց ավելի վատ բան էլ են ասել, հայ են անվանել»:
«ԺՀԿ»-ի գլխավոր քարտուղար Գյուրսել Թեքինը Էրդողանի վերոնշյալ արտահայտությունը խստորեն դատապարտել է և անընդունելի համարել: Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականին տված մեկնաբանության մեջ Թեքինը, հիշեցնելով դեռևս 2005-ին եվրաանդամակցության ուղին գերակա հռչակած իշխանությունների քայլերը, մասնավորապես ասել է. «Եթե այսօր մենք մտած լինեինք Եվրամիություն (ԵՄ), ապա Էրդողանն իր այդ արտահայտության համար կդատվեր ատելություն սերմանելու մեղադրանքով: Վարչապետ Էրդողանը միաժամանակ և հանցանք է գործում, և մեղք»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |