Հասարակական08:29, 07 Օգոստոս 2014
Թուրքահայերի պատասխանը Էրդողանին. «Քեզնից լավին կստեղծենք»

Թուրքահայ գրողները և լրագրողները պատասխանել են Թուրքիայի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայերին ուղղված վիրավորանքին:
Հիշեցնենք, որ Էրդողանը
ուղիղ եթերում հանդես էր եկել
ատելություն սերմանող արտահայտությամբ. «Իմ հասցեին շատ են տգեղ բաներ ասել... ինձ վրացի են ասել, դեռ ավելի վատ բան, կներեք բայց նույնիսկ հայ են ասել»:
«Ակոս» թերթում հրապարակվել 17 հայ մտավորականի՝ Էրդողանին ուղղված պատասխանը:
«Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողան,
տարիներ շարունակ դպրոցներում մեզ գոչել տվեցիք`«թուրք ենք»: (լավ, դա
վերացրեցիր): Բայց դա ոչ թե «վատ» բան, այլ
«սխալ» համարեցինք: Երբեք չբարկացանք և չնյարդայնացանք
այն բանի համար, որ ասվում էր մեր մասին, սակայն իրականությանը չէր համապատասխանում:
Միայն մեզ վերագրվող պնդումներն էին մեզ նյարդայնացնում:
Մեզ մոտ էլ ռասիստներ, «Թուրքը մեր թշնամին
է » ասողներ եղել են: Բայց ինպե՞ս չլինեն: Որքան ուրիշ ազգերի մեջ կան, նույնքան էլ մեր շարքերում կան: Սակայն մենք մեր ռասիստներին
գլխներս չդրեցինք: Չասեցինք, թե սա է մեր ներկայացուցիչը և ասպարեզ չհանեցինք: Ինչպես որ
այժմ քո խոսքերը քո օգտին քվեարկողներին չենք
ուղղում, այնպես էլ «թուրքական ինքնրությունը» (կամ էլ քրդական, չերքեզական, մահմեդական ինքնությունը և այլ) չենք
համարում մեր նկատմամբ տարիներ շարունակ ձգվող
անարդարության աղբյուր: Այս ժողովուրդը, որը կոտորվել է, իր սեփական հողում ապրում է որպես սփյուռք՝ փոքրանալով
և ձուլվելով:
Արդեն վերջ տո՛ւր, մեզ ձկան կարթին
կապել: Գործիդ նայի՛ր:
Գործիդ նայի՛ր, մինչև տեսնես, որ հայերի, հույների, ասորիների,
թուրքերի, քրդերի, չերքեզների, վրացիների, ալևիների, քրիստոնյաների, հրեաների,
մուսուլմանների՝ քեզ ձայն տվող կամ չտվող մեր եղբայրների հետ մի օր քեզնից ավելի
լավին կստեղծենք»:
Վերոնշյալ խոսքերի տակ
ստորագրել են Աննա Թունայ, Արատ
Դինք,
Արիս Նալջը, Գարո Փայլան, Հարություն
Օզեր,
Կարին Քարաքաշլը, Քենան Յենիջե, Հայկո
Բաղդիտ, Նազար Բինալթը, Նազար Բյույում,
Օհաննես Քըլըչդաղ, Ռոբեր Քոփթաշ, Սեբու
Ասլանգիլ, Շաքե Յալչըն, Թաթյոս Բեբեք, Էդվարդ
Դանզիկյան:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եթե 2024-ի հուլիսի դրությամբ Թուրքիա մեկնած հնդիկ տուրիստների թիվը 28.875-էր, ապա 2025-ի նույն ժամանակահատվածում նրանց թիվը կրճատվել է՝ հասնելով 16.244-ի:

Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |