Քաղաքական08:02, 02 Օգոստոս 2014
Դավութօղլու. Ղարաբաղյան խնդիրը պետք է վայրկյան առաջ լուծում գտնի

Թուրքիայի
արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է հուլիսի 31-ին
ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպին: Շեշտելով, որ Թուրքիան
մշտապես պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Դավութօղլուն ասել
է. «Ղարաբաղյան հիմնախնդրի չկարգավորվելը նմանատիպ սադրանքների պատճառ է դառնում և
խնդիրը պետք է վայրկյան առաջ լուծում գտնի»:
Ըստ թուրքական «Յենի շաֆաք» պարբերականի`
Դավութօղլուն տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ`
Էլմար Մամեդյարովի հետ և ցավակցություն
հայտնել միջադեպի ընթացքում սպանված ադրբեջանցի զինվորների ընտանքիներին:
«Զոհված մեր ադրբեջանցի եղբայրների հարազատներին, մեր
պետության ու ժողովրդի անունից ցավակցում ենք: 9 զոհի վիշտը կրում ենք մեր
սրտում»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը
Հիշեցնենք` Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել էր, որ հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ:
Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: Սակայն, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ:
Հարձակման ենթարկված տեղանքը լրիվությամբ գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության տակ:
Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |