Հասարակական08:32, 31 Հուլիս 2014
Թուրքիայի կառավարությունը Սանասարյան վարժարանի շենքը չի վերադարձնում

Թուրքիայի իշխանություները չեն պատրաստվում Ստամբուլի Սիրքեջի թաղամասում գտնվող Սանասարյան վարժարանի շենքը վերադարձնել Պոլսի հայոց պատրիարքությանը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Գազեթեփորթ» լրատվական կայքը,
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտնել է, որ շենքի վերադարձման հարցն այժմ օրակարգում
չէ: Արընչը, պատասխանելով ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ Սեզգին
Թանըրքըլու գրավոր հարցմանը, նշել էր, որ Հիմնադրամների
գլխավոր վարչությունն այդ հարցով աշխատանքներ
չի իրականացնում:
Շենքի վերադարձման հարցը կրկին ուշադրության կենտրում էր հայտնվել, երբ Հայոց պատրիարքի
փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը խաբեության զոհ էր դարձել: Վերջինս շենքի
վերադարձման հարցով դիմել էր վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Հանդիպումից հետո
օրեր անց պատրիարքարան էր եկել մի անձ և, ներկայանալով որպես կառավարության անշարժ
գույքի հարցերով տեսուչ, Աթեշյանին ստորագրել էր տվել մի քանի կեղծ փաստաթղթեր, իբրև
թե շենքի վերադարձման հետ կապված: Նա Աթեշյանից վերցրել էր 6000 թուրքական լիրա և
անհետացել: Այժմ կասկածյալը հայտնաբերվել է, նրան սպառում է 7 տարվա ազատազրկում:
Տեղեկացնենք, որ Սանասարյան վարժարանը կառուցվել է 1895 թվականին Մկրտիչ աղա Սանասարյանի պատվերով և ճարտարապետ Հովսեփ Ազնավուրի կողմից: Պատմական այդ շինությունը հայոց պատրիարքարանից խլվել է 1935 թվականին և շահագործվել որպես Ստամբուլի անվտանգության վարչության շենք: Հետագայում այնտեղ տեղակայվել է տնտեսական դատարանը, իսկ այժմ այն դատարկ է: Հիմնադրամների գլխավոր վարչությունը
կադաստրում անշարժ գույքն ապօրինի կերպով է գրանցել որպես սեփականություն: Շենքը, որի
պատկանելության հարցը երկար ժամանակ վիճարկվում էր դատարանում, այժմ գտնվում է Հիմնադրամների գլխավոր վարչության ենթակայության տակ: 2013-ի հուլիսի 18-ին Սանասարյանների շենքը նշյալ վարչության կողմից վարձակալության հանձնելու նպատակով հանվել է աճուրդի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եթե 2024-ի հուլիսի դրությամբ Թուրքիա մեկնած հնդիկ տուրիստների թիվը 28.875-էր, ապա 2025-ի նույն ժամանակահատվածում նրանց թիվը կրճատվել է՝ հասնելով 16.244-ի:

Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |