Հոդված15:51, 30 Հուլիս 2014
Թուրքիան նախագահական ընտրություններից առաջ

Հայկ Գաբրիելյան թուրքագետ
2014թ. օգոստոսի 10-ին Թուրքիայում անցկացվելու է նախագահական ընտրությունների 1-ին փուլը: Թուրքիայի նախագահի պաշտոնի համար պայքարում են 3 թեկնածուներ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողան (իշխանություն), Էքմելեդդին Իհսանօղլու (ընդդիմություն), Սելահաթթին Դեմիրթաշ (քրդեր): 1-ին փուլում հաղթելու համար թեկնածուներից պահանջվում է հավաքել վավեր քվեների 50%-ից ավելին, իսկ հնարավոր 2-րդ փուլն անցկացվելու է օգոստոսի 24-ին:
2007թ. հոկտեմբերի 21-ին սահմանադրական բարեփոխումների շուրջ Թուրքիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով (այո՝ 68.95%, ոչ՝ 31.05%) հաստատվեց, որ այսուհետ երկրի նախագահին ընտրելու է ժողովուրդը՝ «5+5» տարբերակով (5 տարով՝ ևս մեկ անգամ նույն ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ): Մինչ այդ Թուրքիայի նախագահին 7 տարի ժամկետով՝ առանց վերընտրման իրավունքի, ընտրել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ)1: Ի դեպ, նույն հանրաքվեի արդյունքներով պատգամավորների լիազորության ժամկետը կրճատվեց մեկ տարով՝ 5-ից իջեցվելով 4 տարվա: Դրանով իսկ արտասահմանաբնակ թուրքերն առաջին անգամ հնարավորություն ստացան մասնակցելու նախագահի ընտրությանը: Նրանք նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեարկությանը կմասնակցեն հուլիսի 31-ից օգոստոսի 3-ին, իսկ հնարավոր երկրորդ փուլի դեպքում՝ օգոստոսի 17-20-ին: Նրանց համար 100-ից ավելի ընտրատեղամաս է բացվելու աշխարհի ավելի քան 50 երկրում (5 բնակելի մայրցամաք)2:
Ելնելով սահմանադրական այդ ուղղումներից` հիմնական ընդդիմադիր ուժ Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն 2011թ. դեկտեմբերին հայտարարեց, որ 2012թ. Թուրքիայում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ: Նա դա հիմնավորեց նրանով, որ 2011թ. հունիսի 12-ին Թուրքիայում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ (4 և ոչ թե 5 տարի անց), ինչը նշանակում է, որ դրանց վրա արդեն ազդել են սահմանադրական ուղղումները (խորհրդարանական նախորդ ընտրությունները Թուրքիայում անցկացվել էին 2007թ.): Քըլըչդարօղլուի այդ պահանջին միացավ Թուրքիայի մյուս հիմնական ընդդիմադիր ուժի՝ Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին3:
Սակայն իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) պնդեց, որ Աբդուլա Գյուլը 2007թ. Թուրքիայի նախագահ է ընտրվել 7 տարով և պաշտոնավարելու է մինչև 2014թ.։ 2012թ. հունիսին Թուրքիայի Սահմանադրական դատարանը (ՍԴ) հաստատեց, որ Գյուլը պետք է պաշտոնավարի 7 տարի` դրանով իսկ վերջակետ դնելով տվյալ հարցի շուրջ ծագած վեճերին և բացառելով 2012թ. օգոստոսին նախագահական նոր ընտրությունների անցկացումը։ Սակայն ուշագրավն այն էր, որ ՍԴ-ն Գյուլին տվեց վերընտրման իրավունք, բայց արդեն 5 տարի ժամկետով4: ՍԴ այս որոշումը կարող է զարմանալի թվալ, քանի որ մի կողմից՝ հաստատվեց, որ Գյուլը նախագահ է ընտրվել 7 տարով (հին կարգով` առանց վերընտրման իրավունքի), սակայն դրա հետ մեկտեղ նրան տրվեց վերընտրման իրավունք, ինչը բացառված էր նախկինում: Դա, թերևս, պայմանավորված է նրանով, որ (իր հակաիշխանական կեցվածքով աչքի ընկած) ՍԴ-ն դրանով իսկ փորձեց նախագահի թեկնածուի առաջադրման (Էրդողան-Գյուլ) հարցում հետագա հնարավոր տարաձայնություններ առաջացնել ԱԶԿ ներսում, ինչպես նաև ակնհայտորեն ցույց տվեց, որ նախընտրում է ԱԶԿ-ի կողմից մեղմ և կանխատեսելի Գյուլի, քան պոռթկուն ու անկանխատեսելի Էրդողանի թեկնածության առաջադրումը:
Սակայն 2014թ. ապրիլի կեսին Գյուլը հայտարարեց, որ չունի քաղաքական պլաններ ապագայի վերաբերյալ: Գյուլն ընդգծեց, որ զբաղեցրել է պետական կարևոր պաշտոններ (վարչապետ, արտգործնախարար, նախագահ), ինչի համար հպարտ է5: Հունիսի վերջերին Գյուլը հայտարարեց, որ չի առաջադրելու իր թեկնածությունը նախագահական ընտրություններում` ընդգծելով, որ այդ մասին վարչապետ Էրդողանին հայտնել է մարտին6: Կարելի է կարծել, որ վերջին շրջանում հակաէրդողանյան կեցվածքով աչքի ընկած և նրա հետ բազում տարաձայնություններ (արտաքին քաղաքականություն, նոր Սահմանադրություն, սոցցանցերի արգելափակում և այլն) ունեցող Գյուլն այլևս
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |