• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 02:09
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:40, 30 Հուլիս 2014

Հիլմար Կայզեր. «Քրդերն այդքան էլ անմեղ չեն հայերի կոտորածների հարցում»

Հիլմար Կայզեր. «Քրդերն այդքան էլ անմեղ չեն հայերի կոտորածների հարցում»

Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնական Հիլմար Կայզերը «Դիարբեքիրի շրջանի հայերի ոչնչացումը» գիրքում  անդրադարձել է  հայերի կոտորածներին քրդերի մասնակցությանը և պատասխանատվությանը: Գիրքը հիմնվում է ցայսօր չօգտագործված օսմանյան փաստաթղթերի վրա և անգլերեն լեզվով հրատարակվել է Ստամբուլի Բիլգի համալսարանի հրատարակչության կողմից:

Կայզերը, Հայոց ցեղասպանությունը բնորոշելով որպես բոլոր ժամանակների  ամենամեծ հանցագործություն, գրքում ներկայացնում է  Դիարբեքիրի նահանգապետ Ռեշիդի և նրա շրջապատի ընտանիքների դերակատարումը ցեղասպանության և դրան նախորդող  կոտորածների ժամանակ:

Կայզերը հարցազրույց է տվել  «Ակոս» շաբաթաթերթին՝ անդրադառնալով այն հարցերին, որոնք արծարծվել են գրքում, այդ թվում նաև քրդերի դերակատարությանը և պատասխանատվությանը: Նա հայտնել է, որ քաղաքական  շրջանակները և քրդական աշիրեթները  մեծապես շահարգռված էին հայկական քաղաքական մրցակցությունը չեզոքացնելու և հայերի ունեցվածքին տիրանալու հարցում:

«1915 թվականից առաջ քրդական էլիտայի  և «Իթթիհադ վե Թերաքիի» (Միություն և առաջադիմություն) միջև սիրախաղ էր սկսվել: Առաջինները, իրականում  փորձելով սեփական հաշվարկներն իրագործել, «Իթթիհադ վե Թերաքիի» սպասելիքներն էլ  իրականացրեցին: Անգամ ավելի առաջ գնացին: «Իթթիհադ վե Թերաքին»  կառավարության քաղաքականությունը ֆինանսավորելու համար ցանկանում էր հայերի ունեցվածքը առգրավել որպես  լքված գույք, սակայն, իրականում,  շատ քիչ թվով  հայկական ունեցվածքի տիրացավ: Սա էլ  նշանակում է, որ քուրդ բնակչությունը, մասնավորապես քուրդ առաջնորդներն էին տիրացել այդ ունեցվածքին»,- հայտնել է Կայզերը:

Նա  միևնույն ժամանակ նշել է, որ սա չի խոսում ո՛չ քրդերի կոլեկտիվ մեղավորության, ո՛չ էլ անմեղության մասին:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիա մեկնող հնդիկ զբոսաշրջիկների թիվը 44%-ով նվազել է
12:22, 26 օգոս
Թուրքիա մեկնող հնդիկ զբոսաշրջիկների թիվը 44%-ով նվազել է

Եթե 2024-ի հուլիսի դրությամբ Թուրքիա մեկնած հնդիկ տուրիստների թիվը 28.875-էր, ապա 2025-ի նույն ժամանակահատվածում նրանց թիվը կրճատվել է՝ հասնելով 16.244-ի:

Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»
11:16, 25 օգոս
Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»

Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։

Թուրքիան ՀՆԱ-ից ամենաքիչ ընտանեկան աջակցություն տրամադրող պետությունների թվում է
10:34, 22 օգոս
Թուրքիան ՀՆԱ-ից ամենաքիչ ընտանեկան աջակցություն տրամադրող պետությունների թվում է

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին
Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին

Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։

Էրդողան․ «Զանգեզուրի անցումը մեր ողջ տարածաշրջանի համար խաղաղության նախագիծ է»
Էրդողան․ «Զանգեզուրի անցումը մեր ողջ տարածաշրջանի համար խաղաղության նախագիծ է»

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:

Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»
Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»

Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։

Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը
Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը

Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:

Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»
Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»

Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}