• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 18:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական16:57, 28 Հուլիս 2014

Թուրք հոդվածագիր. «Հայերն ու ալևիներն արդյո՞ք չէին կարող նախագահի թեկնածու առաջադրել»

Թուրք հոդվածագիր. «Հայերն ու ալևիներն արդյո՞ք չէին կարող նախագահի թեկնածու առաջադրել»

Թուրքական «Ռադիքալ» թերթի բլոգում հրապարակվել է Ֆաթիհ Թունչի հոդվածը, որում հեղինակն առաջ է քաշում այն թեզը, որ Թուրքիայում ապրող հայ և ալևի հասարակությունները կարող կարող էին համաձայնության գալ և ունենալ նախագահի միասնական թեկնածու: Ըստ հեղինակի՝ երկու հասարակությունները բավականաչափ պոտենցիալ ունեն և կարող են միասնական ուժերով շատ բաներ փոխել Թուրքիայում: Հոդվածը ներկայացնում ենք ստորև.

«Տարիներ ի վեր իրենց հավատքը գաղտնի պահելու դատապարտված, սեփական հավատքի ու ավանդույթների պատճառով կոտորածների, բռնագաղթերի, բռնի տեղահանությունների և ձուլման ենթարկված այս երկու հասարակությունների ընդհանուր ճակատագիրը նույնն է՝ հավատքը: Միանման կենսաձևի ու ազատության հետ կապված նրանց պատկերացումներից բացի նման են նաև նրանց գլխին եկած կոտորածները: Արդյո՞ք այս երկու քաղաքակրթությունները իրար հետ համատեղ չէին կարող մի նոր ընկալում սինթեզել: Կատարածս փոքրիկ ուսումնասիրության համաձայն՝ Թուրքիայում բնակվող հայ և ալևի բնակչության թիվը տատանվում է 20 միլիոնի սահմաններում: Ոմանք կարող են մտածել, որ վերջիններիս իրական թիվն ավելի փոքր է, ոմանք էլ՝ հակառակը, սակայն իմ կատարած ուսումնասիրության արդյունքներն այսպիսին են.

Թուրքիայում ապրող ալևիները

1927 թվականի մարդահամարի տվյալների համաձայն ալևիները բեքթաշիների ու շիաների հետ միասին կազմում էին բնակչության մեկ երրորդը: Այսինքն կարող ենք ասել, որ դեռ այն ժամանակվա մարդահամարի տվյալներով ալևիները կազմում էին մոտ 4.5 միլիոն: Սակայն ամենազարմանալին այն է, որ Ֆեթուլլահ Գյուլենի հիմնադրամի վերլուծական ուսումնասիրությունների համաձայն ալևիների թիվը ներկայումս կրկին կազմում է 4.5 միլիոն: Ստացվում է, ալևիներն առանց բազմանալու միան մահացել են: Այո, նրանք կոտորվել են Դերսիմում, Մարաշում Մալաթիայում, Չորումում...  Սակայն հավատքը  սպանություններով չի վերացվել:  Ուզում եմ պարզություն մտցնել նաև վերը նշված թեմայում: Ալևիությունը ոչ թե ռասա է, այլ` հավատք ու կրոնական տարբերակում:

Ըստ սոցիոլոգիայի դոկտոր Իսմաիլ Բեշիքչիի` «Ալևիությունը իսլամի ու մահմեդականության հետ որևէ կապ չունի: Այն մահմեդականությունից շատ առաջ Միջագետքում ձևավորված զրադաշտական արմատներով կրոն է»:

Ըստ ամերիկյան ուսումնասիրությունների Թուրքիայում 10-20 միլիոն ալևի կա: Իսկ ալևի ուսումնասիրողների բերած թվերի համաձայն այդ թիվը հասնում է 22 միլիոնի:

Թուրքիայում բնակվող հայերը

1915-ին ցեղասպանությամբ սկսված ու մինչև հիմա շարունակվող սպանությունների վերջին զոհն, անշուշտ, Հրանտ Դինքն է:

Նախկինում կատարված կոտորածներն ու ճնշումներն այս ժողովրդի բռնագաղթի ու ձուլման պատճառ են դարձել: Հայկական և ռուսական աղբյուրների համաձայն 1915 թվականին իրագործված ցեղասպանությանը զոհ է գնացել 1,5 միլիոն հայ: Աշխարհի այլ ուսումնասիրությունների կազմակերպությունների կողմից նշվում է մեկ միլիոն թիվը: Եթե ոչ ողջ թուրք ժողովրդի, ապա գոնե նրանց 50 տոկոսի  կողմից ընտրված իշխանության վարչապետի կողմից հայերին «ցավակցական ուղերձ» հղելը դա հաստատող փաստ էր: Իրականում այդ քայլը Էրդողանի կողմից կատարված քաղաքական քայլ էր, քանզի Հրանտ Դինքին սպանողները դեռ զբոսնում են փողոցում: Թուրքիայում կատարված ուսումնասիրությունների համաձայն խոսվում է Թուրքիայում առկա 3,5 միլիոն հայի մասին:

Վերջում պետք է նշել հետևյալը. Եթե նույնիսկ հայ և ալևի բնակչության թիվը ճշգրտորեն հայտնի չէ, որպես միջին թիվ պետք է ընդունել 20 միլիոնը: Այս թվաքանակով գնալ ընտրությունների ու հաղթել, պարզ է, որ հնարավոր չէ: Բայց ինձ մեկ այլ թեմա է շատ հետաքրքրում: Թուրքիայում 20-25  քրդերի առկայության պարագայում դեռևս պատնեշի հետևում պահվող քրդերի մեջ է խնդիրը, թե «Մենք ձեզ աջակցում ենք» հայտարարող ալևիների ու հայերի մեջ:

Իրականում վստահության խնդիր կա, որ գալիս է անցյալից: Հայերի մոտ դեռ մնացել են նախկինում տեղի ունեցած դեպքերի սարսափները:

Իմ կարծիքով ալևիների ու հայերի ճակատագիրը միանման է: Երկուսն էլ լքվել ու «միայնության են մատնվել փողոցում»: Վերջիններս, համաձայնության գալով, կարող էին ընդհանուր թեկնածու առաջադրել ընտրություններին և եթե չհաղթեին էլ, ապա Թուրքիայուն նոր քաղաքական ճանապարհ կբացեին: Ոչ ԺՀԿ-ն (Ժողովրդահանրապետական կուսակցություն), ոչ էլ ԺԴԿ-ն (Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցություն) ընդունակ չեն լուծելու հայկական կան ալևիական հարցերը: Ըստ իս` բազմաթիվ հարցերում ընդհանրություններ ունեցող այս ժողովուրդների հարցերի լուծումներն ամենալավը կարող են հենց իրենք տալ:

Տարբեր բնակավայրերում ալևիության համար ստեղծվող խոչընդոտների հաղթահարման ու հայերի կողմից իրենց լեզուն ազատորոն կիրառելու հնարավորություն ստանալու տեսանկյունից  հայերի և ալևիների` ընդհանուր թեկնածու առաջադրելը օգտակար կլիներ: Եթե չհաղթեին էլ, ապա գոնե ցույց կտաին, որ իրենք էլ այս երկրի մասն են կազմում: Միգուցե նրանք կարողանային անել այն, ինչն այսքան տարիներ չի հաջողվել քրդերին: Սակայն համարձակություն պայման է:

Գուցե հաջորդ ընտրություններին…

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցի օրակարգում
17:00, 21 օգոս
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցի օրակարգում

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին
16:07, 21 օգոս
ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը
11:31, 21 օգոս
Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից
Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

Զելենսկի-Պուտին հանդիպումը կարող է կայանալ Թուրքիայում
Զելենսկի-Պուտին հանդիպումը կարող է կայանալ Թուրքիայում

Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}