Միջազգային08:21, 28 Հուլիս 2014
Գյուլենականները Հայոց Ցեղասպանության ճանաչման դեմ 8 տարում 1.5 մլն դոլար են ծախսել

Թուրքիայի գործող իշխանությունների հետ լուրջ առճակատման
մեջ գտնվող գյուլենական ուժերը, որոնք իրենց տիրապետած լծակների ու զանգվածների
մեծածավալության շնորհիվ կոչվում են նաև զուգահեռ պետություն, այժմ երկկողմանի
աքցանի մեջ են առնվել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի կողմից: Նման հրապարակմամբ հանդես են
եկել թուրքական էլէկտրոնային մի շարք լրատվամիջոցներ:
Մասնավորապես «Հաբեր10»-ը տեղեկացնում է, որ Միացյալ Նահանգներում ընթացիկ ամսում ֆինանսական հաշվետվությունների աուդիտում առաջացած խնդիրների պատճառով փակվել է արդեն գյուլենական համայնքին պատկանող 2 դպրոց: Ռուսաստանում էլ կրթության նախարարությունը չեղյալ է հայտարարել գյուլենականների հաստատություն համարվող «Ատլանտյան միջազգային կրթական կենտրոնի» գործունեությանը տրված թույլտվությունը: Հուլիսի 27-ից դադարեցվել է նշյալ կենտրոնի գործունեությունը, իսկ ավելի վաղ ՌԴ իշխանությունները փակել էին տվել երկրում գործող գյուլենական դպրոցները:
Աղբյուրը, հղում անելով ամերիկյան «Buzzfeed» լրատվական կայքին, նշում է նաև հայտնի դարձած հետևյալ փաստի մասին. սկսյալ 2007 թվականից Գյուլենական համայնքը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ լոբբինգ իրականացնելու համար ԱՄՆ-ի քաղաքական գործիչներին 8 տարվա ընթացքում 1.5մլն դոլարի նվիրատվություն է արել: Նվիրատվություններ ստացած անձանց շարքերում կան այնպիսի անուններ, ինչպիսիք են Բարաք Օբաման, Հիլարի Քլինոնը և այլք:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |