Քաղաքական12:17, 25 Հուլիս 2014
Ես ոչ թե քրդական ծագում ունեմ, այլ հենց քուրդ եմ

Թուրքիայի նախագահի թեկնածու, «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը Քադըքոյի զբոսայգիներից մեկում հանդիպում է անցկացրել քաղաքացիական ակտիվիստների հետ: Նախագահի ընդդիմադիր թեկնածուի գալուստը հանրահավաքի մասնակիցները դիմավորել են երգ ու պարով:
Դեմիրթաշը ելույթ է ունեցել և անդրադարձել իր էթնիկ պատկանելության մասին տարատեսակ խոսակցություններին:
«Ես ոչ թե քրդական ծագում ունեմ, այլ հենց քուրդ եմ: Ես դուրս եմ եկել քուրդ ժողովրդի, քրդական քաղաքական պայքարի,
քրդերի ազատության համար մղվող պայքարի բովից: Մինչև հիմա էլ շարունակում եմ այդ
պայքարը: Ցանկանում ենք այդ պայքարը միասնականացնել Թուրքիայում ճնշյալ ու
հալածյալ մյուս էթնիկ ինքնությունների կրողների հետ»,- ասել է Դեմիրթաշը:
Ըստ թուրքական «Հաքիմիյեթ» կայքի տեղեկացման` Դեմիրթաշը խոսել է բոլոր ճնշված աշխատավորների միավորման անհրաժեշտությունից, անկախ այն բանից, թե հալածյալը հայ է, քուրդ, թուրքմեն և կամ ազերի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |