Հասարակական09:36, 23 Հուլիս 2014
Թուրքիայում Գազայի զոհերի համար եռօրյա սուգ է հայտարարվել

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, խոսելով եռօրյա սուգ հայտարարելու որոշման
մասին, ասել է. «Պաղեստինցի ժողովրդին մեր զորակցությունը ցույց տալու համար երկրում
սուգ հայտարարելու վերաբերյալ որոշում ենք կայացրել: Իսրայելը պետք է դադարեցնի
պաղեստինցի ժողովրդի վրա այս դաժան հարձակումները»:
Սուգը կտևի հուլիսի 22-ից 24-ը: Թուրքիայում պետական հիմնարկությունների
շենքերին ամրացված դրոշները կիսով չափ իջեցվել են: Հայտնում է «BBC»-ի թուրքական
ծառայությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահական նստավայրի մամուլի կենտրոնը տարածել է գրավոր հայտարարություն, որի միջոցով նախագահ Աբդուլլահ Գյուլը պետության ու թուրք ժողովրդի անունից վշտակցություն է հայտնել Գազայի զոհերի համար Պաղեստինում հայտարարված եռօրյա սուգին: Գյուլը կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին լուրջ նախաձեռնություններով ձեռնամուխ լինել արդար և կայուն խաղաղության հաստատմանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:

Վերագնումի (ռեպո) պայմանագրի հիման վաճառվում են պարտատոմսեր՝ որոշ ժամանակ անց դրանք ավելի բարձր գնով հետ գնելու պայմանավորվածությամբ:

Մինչ Բորսայում Ստամբուլի ակտիվ ներդրողների թիվը կազմում է ընդամենը 5.6 միլիոն, կրիպտո ակտիվ օգտագործողների թիվը անցնում է 10 մլն-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես հիմնավորում նշվել է, որ «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելվում է ելույթ ունենալ «ահաբեկչության քարոզչության» համար։
Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:
Հրեա մասնագետը նշել է, որ թուրքական հրթիռի նախորդ տարբերակը սպառնալիք էր Հունաստանի և Հայաստանի համար, իսկ այժմ՝ այն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։
Ըստ նախարարի՝ Թուրքիան հիմա ծնելիության պատմական ամենացածր մակարդակի վրա է:
Պատժամիջոցների վերացումը Թուրքիային թույլ կտա F-35 կարծանիչներ ձեռք բերել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |