Քաղաքական08:20, 23 Հուլիս 2014
Թուրքիայի նախագահի թեկնածու. «Դեռ ժխտվող Հայոց ցեղասպանության հարց կա»

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴՀ-HDP) առաջարած հանրապետության Թուրքիայի նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը հյուրընկալվել է «NTV»-ի «Խոսում են թեկնածուները» հաղորդմանը և խոսել իր ապագա անելիքները նախագահ ընտրվելու դեպքում:
«Եթե ես ընտրվեմ, իմ առաջին գործը լինելու է Թուրքիայի օրակարգ բերել նոր սահմանադրություն: Միակ առաջնահերթությունս դա է: Անգամ եթե իմանամ 1 ամիս եմ լինելու նախագահ, դարձյալ ամենառաջին գործս դա է լինելու: Ցանկանում եմ, որ Թուրքիայում լինի նոր, ազատական և քաղաքացիական սահմանադրություն»,- ասել է Դեմիրթաշը` ընդգծելով, որ այդ նոր սահմանադրությամբ ոչ թե պետք է ավելանան նախագահի լիազորությունները, այլ դեռ մի բան էլ սահմանափակվեն:
Բացի դրանի Դեմիրթաշը տեղեկացրել է, որ կարևորություն է տրվելու քրդական կարգավորման գործընթացն ավելի արագ առաջ մղելու հարցին կայուն խաղաղություն ապահովելու համար: Դեմիրթաշը նշել է, որ հնարավոր չէ Թուրքիայի առաջիկա 100 տարվա տեսլականը ձևավորել առանց սրբագրելու անցյալում արած սխալները:
«Կա ժխտվող Հայոց ցեղասպանության հարց, կան Դերսիմի, Սիվասի, Մարաշի, Գեզիի հարցեր: Թուրքիայում չկա մի հատված, որը վնաս կրած կամ տուժված չլինի: Այս ամենի հետ ռեալ առերեսում անենք, որ եղբայրությունը մեր միջև ավելանա»,- նշել է Դեմիրթաշը: Ըստ նրա` անցյալում կատարված վատ իրադարձությունները չպետք է անտարբերության մատնել, դա կարևոր է, որպեսզի հասարակության մեջ միմյանց հանդեպ վստահություն սերմանվի:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրությունները: Առաջադրված թեկնածուները երեքն են.
1. Ռեջեփ Թայիփ Էրդողան
Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար
2. Էքմելեդդին Իհսանօղլու
Խոշոր ընդդիմադիր ուժերի առաջադրած միասնական թեկնածու
3. Սելահաթթին Դեմիրթաշ
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |