Քաղաքական13:14, 21 Հուլիս 2014
Խոստանում է, որ «հայ» բառը Թուրքիայում այլևս որպես հայհոյանք չի օգտագործվի

Թուրքիայի
նախագահի թեկնածու, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP)
համանախագահ Լոնդոնում անցկացրել է հանրահավաք և իրականացրել նախընտրական
քարոզարշավ: «Դիյարբաքիր» լրատվական կայքի տեղեկացմամբ` բազմամարդ հանրահավաքին
մասնակցել են թուրքեր և քրդեր: Դեմիրթաշի խոսքերով` Էրդողանի ղեկավարած իշխանական
«Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) 12 տարի զբաղված է
դեմոկրատիայի անվան տակ դիկտատուրա կառուցելով:
Իրենց
իշխանության գալով` ընդդիմադիր թեկնածուն հավաստիացրել է, որ Թուրքիայում հանրային
ու քաղաքական կյանքն էապես փոխվելու է:
«Այնպիսի
մի կյանքի սկիզբ ենք դնելու, որ սունիադավան մահմեդականը և ալևին միմյանց տեսնելիս
մտահոգություն չզգան, իրարից եղբայրության բույր առնեն միայն: Այնպիսի մի կյանքի
սկիզբ ենք դնելու, որ չքավորները, գործազուրկները, թոշակառուները ստիպված չլինեն
աշխատել գոյություն պահպանելու համար: Երբ արդեն թուրքը չի ատի քրդին, «հայ» բառն
այլևս չի գործածվի իբրև հայհոյանք, հրեաները սպառնալիքներ չեն ստանա, փողոցներում
կանայք չեն սպանվի»,- ասել է Թուրքիայի նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |