Քաղաքական07:18, 19 Հուլիս 2014
Ինտերնետային քվեարկություն. նախագահի թեկնածու Էրդողանը 3-րդ տեղում է

Օգոստոսի 10-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների
կապակցությամբ ինտերնետային քվեարկություն է կազմակերպվել առաջադրված 3
թեկնածուների համար: «CNNTurk» լրատվական ծառայությունն իր պաշտոնական կայքում
առցանց (on line) հարցում է կազմակերպել, թե առաջիկա ընտրություններին քաղաքացիները
որ թեկնածուի օգտին են քվեարկելու:
Առաջադրված երեք թեկնածուների ստացած քվեներն այս պահի դրությամբ հետևյալ պատկերն ունեն:
1. Էքմելեդդին Իհսանօղլու – 4.827
2. Սելահաթթին Դեմիրթաշ – 23.846
3. Ռեջեփ Թայիփ Էրդողան – 7.686
Հիշեցնենք, որ Էրդողանն առաջադրվել է իշխող «Արդարություն և զարգացում»
կուսակցության (ԱԶԿ-AKP) կողմից: Իհսանօղլուն հանդես է գալիս որպես խոշոր
ընդդիմադիր ուժերի` ժողովրդահանրապետականների ու ազգայնականների միասնական
թեկնածու: Իսկ Դեմիրթաշն առաջադրվել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական»
կուսակցության (ԺԴԿ-HDP) կողմից:
Ստորև ներկայացված է ինտերնետային քվեարկության պատկերը` ըստ Թուրքիայի Հանրապետության քարտեզի:
Իհսանօղլու (կարմիր) - 21.14 %
Դեմիրթաշ (կապույտ) - 65.58 %
Էրդողան (դեղին) - 13.28 %
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |