Քաղաքական08:56, 19 Հուլիս 2014
Դեմիրթաշ. «Թուրքիան երկերեսանի քաղաքականություն է վարում»

«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշը նախընտրական քարոզարշավ է
անցկացնում Եվրոպայում: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի հրապարակում հանրահավաք
անցկացրած Դեմիրթաշն անդրադարձել է մի շարք խնդիրների:
Դեմիթաշը դատապարտել է Պաղեստինի դեմ ուղղված Իսրայելի ռազմական գործողությունները և նշել, որ Թուրքիան այդ հարցում երկերեսանություն է դրսևորում: Մի կողմից հայտարարում է, թե ցավում է Գազայի համար, մյուս կողմից Իսրայելի հետ զենք-զինամթերքի գործարքներ է անում:
«Թուրքիայի կառավարությունն Իսրայելի վրա բղավելու փոխարեն թող չեղյալ հայտարարի այդ պետության հետ եղած ռազմա-առևտրային պայմանագրերն ու զորավարժությունների մասին համաձայնագրերը»,- ըստ «Թայմ թուրք» լրատվական կայքի` նկատել է Դեմիրթաշը:
Վերջինս իր ելույթի ընթացքում անդրադարձել է նաև նախագահի մեկ այլ թեկնածու` Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե «ԺԴԿ»-ն չպետք է տեղ ունենա Թուրքիայի խորհրդարանում: Դեմիթաշը նշել է, որ Էրդողանի համար «ԺԴԿ»-ականները փաստորեն համերկրացիներ չեն, բացի դրանից Էրդողանի համար անընդունելի զանգված են հայերը, ալևիները, ասորիները, եզդիները: Եվ առհասարակ Էրդողանի համար թշնամի են բոլոր նրանք, ովքեր իր գլխավորած կուսակցությանը չեն ձայն տալիս:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |