Հասարակական07:45, 17 Հուլիս 2014
Բահադըրօղլու. «Գյուլենին հայկական ծագում ունենալու համար մեղադրելը ռասիզմ է»

Թուրքական «Յենի Աքիթ» պարբերականում օրերս լույս էր տեսել մի հոդված, որտեղ
գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը ենթարկվում էր վարկաբեկման և
նրան վերագրվում էր հայկական ծագում: Միջանկյալ նշենք, որ ամերիկաբնակ Գյուլենը
լուրջ հակամարտության մեջ է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, և
իշխանական լրատվամիջոցները շարունակ Գյուլենի անձը սևացնող հրապարակումներով են
հանդես գալիս:
«Յենի Աքիթ»-ի սյունակագիր Յավուզ Բահադըրօղլուն սուր քննադատության է ենթարկել Գյուլենի մասին վերոնշյալ հոդվածը` դա համարելով ռասիզմի դրսևորում: Ըստ նրա` արդար չէ, որևէ մեկի ծագումը առիթ ծառայեցնել նրա դեմ արշավ անելու համար:
«Կարող ե՞ք, բարկացեք Գյուլենի վրա, կարող ե՞ք, մեղադրեք նրան, բայց նրա հանգուցյալ մայրն այդտեղ ի՞նչ մեղք ունի,- հարցնում է հոդվածագիրը, ապա շարունակում: - Ասենք թե նրա մայրը հայ է, հույն է կամ հրեա, հետո ի՞նչ: Մի՞թե դա իրավունք է տալիս մարդուն ստորացնելու: Ինչո՞ւ հայուհուց ծնվելը կամ հայ լինելը պետք է ստորացնելու կամ մեղադրելու պատճառ լինի: Անընդունելի է նման ռասիստական մոտեցումը»:
Բահադըրօղլուն կոչ է անում չմոռանալ, որ Օսմանյան փադիշահների մայրերը ոչ մահմեդական են եղել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:

Վերագնումի (ռեպո) պայմանագրի հիման վաճառվում են պարտատոմսեր՝ որոշ ժամանակ անց դրանք ավելի բարձր գնով հետ գնելու պայմանավորվածությամբ:

Մինչ Բորսայում Ստամբուլի ակտիվ ներդրողների թիվը կազմում է ընդամենը 5.6 միլիոն, կրիպտո ակտիվ օգտագործողների թիվը անցնում է 10 մլն-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես հիմնավորում նշվել է, որ «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելվում է ելույթ ունենալ «ահաբեկչության քարոզչության» համար։
Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:
Հրեա մասնագետը նշել է, որ թուրքական հրթիռի նախորդ տարբերակը սպառնալիք էր Հունաստանի և Հայաստանի համար, իսկ այժմ՝ այն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։
Ըստ նախարարի՝ Թուրքիան հիմա ծնելիության պատմական ամենացածր մակարդակի վրա է:
Պատժամիջոցների վերացումը Թուրքիային թույլ կտա F-35 կարծանիչներ ձեռք բերել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |