Հասարակական12:39, 14 Հուլիս 2014
Թուրքիայի հայերի մի մասն աջակցություն է հայտնել նախագահի թեկնածու Դեմիրթաշին

Թուրքիայի հայերի «Նոր զարթոնք» քաղաքացիական շարժումն իր սատարումն է հայտնել առաջիկա նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշին: Վերջինս առաջադրվել է ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կողմից: Ծագումով զազա քուրդ է:
Վերոնշյալ շարժման մեջ ընդգրկված են «Հայ մշակույթի և հանդուրժողականության» միությունն ու Նոր Ռադիոն: «Նոր զարթոնք» քաղաքացիական շարժումը, ըստ թուրքական «դեմոկրատ հաբեր» լրատվականի, տարածել է հայտարարություն, որի մեջ մասնավորապես ասված է.
«Ցեղասպանությունը ժխտողներին, գողերին, խաբեբաներին ձայն չկա: նախագահի մեր
թեկնածուն Սելահաթթին Դեմիրթաշն է»:
Նախագահի թեկնածու Դեմիրթաշն էլ Ստամբուլում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պատմել է, որ մանուկ հասակից ինքն ականատես է եղել Թուրքիայում դրսևորվող խտրականություններին: Նշել է, որ թուրքական պետությունը պետք է ներողություն խնդրի հայերից, հույներից ու հրեաներից:
«Ես մեծացել եմ հայկական թաղամասում: Ինչքան հասուն մարդ էի դառնում, այնքան լավ էի գիտակցում, թե ինչպես են հայերը ենթարկվում խտրականության»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:

Վերագնումի (ռեպո) պայմանագրի հիման վաճառվում են պարտատոմսեր՝ որոշ ժամանակ անց դրանք ավելի բարձր գնով հետ գնելու պայմանավորվածությամբ:

Մինչ Բորսայում Ստամբուլի ակտիվ ներդրողների թիվը կազմում է ընդամենը 5.6 միլիոն, կրիպտո ակտիվ օգտագործողների թիվը անցնում է 10 մլն-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես հիմնավորում նշվել է, որ «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելվում է ելույթ ունենալ «ահաբեկչության քարոզչության» համար։
Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:
Հրեա մասնագետը նշել է, որ թուրքական հրթիռի նախորդ տարբերակը սպառնալիք էր Հունաստանի և Հայաստանի համար, իսկ այժմ՝ այն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։
Ըստ նախարարի՝ Թուրքիան հիմա ծնելիության պատմական ամենացածր մակարդակի վրա է:
Պատժամիջոցների վերացումը Թուրքիային թույլ կտա F-35 կարծանիչներ ձեռք բերել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |