Քաղաքական08:38, 11 Հուլիս 2014
Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն անդրադարձել է հայ-թուրքական կարգավորմանը

Թուրքիայի խոշոր ընդդիմադիր ուժերի ներկայացրած
նախագահի միասնական թեկնածուն` Էքմելեդդին Իհսանօղլուն, մեկնարկել է իր
նախընտրական քարոզարշավը: Ստամբուլում նա լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև
հանդես է եկել հրապարակային ելույթով: Ընթացքում մեծ էկրանով ներկաներին
ցուցադրվել է մի տեսագրություն, որտեղ Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալը,
ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գովեստի
խոսքեր են շռայլում Իհսանօղլուի հասցեին:
Բազմաթիվ լրատվամիջոցներ Իհսանօղլուի ելույթից հետո նրան նմանեցրել են Էրդողանին: Օրինակ` «ուլուսալ քանալ» լրատվական կայքը գրում է, որ ամբիոնին մոտեցած Իհսանօղլուն իր ելույթը սկսել է աղոթքով ու ելույթի ողջ ընթացքում մեծ տեղ հատկացրել կրոնական շեշտադրումներին:
«Կարծես թե ամբիոնի մոտ Թայիփ Էրդողանն էր»:
Ըննդիմության թեկնածուն անդրադարձել է նաև քրդական ու հայկական հարցերի կարգավորման թեմային: Քրդականի վերաբերյալ առարկություն չի ունեցել այն մասով, որ Անկարան բանակցություններ է վարում քրդերի զինված պայքարը դադարեցնելու ուղղությամբ:
«Զենքերը թող վայր դրվեն և պահպանվի դրոշի միասնությունը»,- ասել է նա:
Իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ Իհսանօղլուն բավարար չի համարել Էրդողանի` ներողամտություն հայցող ցավակցական ուղերձը: Ըստ Իհսանօղլուի` հարկավեր է ավելի առաջընթաց քայլեր կատարել` չհստակեցնելով, սակայն, թե ստույգ ինչպիսի քայլեր նկատի ունի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |