Ցեղասպանություն07:46, 09 Հուլիս 2014
Թուրքերը մտադիր են ցեղասպանության ժխտմանը մասնակից դարձնել Coca-cola-ի տնօրենին

Թուրքական ճամբարի` Հայոց
ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ ուղղված հակագործողությունները վերամշակվում
են 2015-ին համահունչ ու ընդառաջ: «Վաթան» պարբերականի տեղեկացմամբ`, Ամերիկայի Միացյալ
Նահանգներում թուրքական ամենամեծ լոբբիստական ուժը համարվող «Թուրք-ամերիկյան
միությունների ասամբլեան» (ԹԱՄԱ-ATAA) պատրաստել է «հակահարձակման ծրագիր» 2015-ի
համար:
«Ծրագրի շրջանակներում, որպես կանխարգելիչ և արձագանքողական միջոցներ, իրականացվելու են սեմինարներ, որոնց հրավիրված են լինելու մասնակցելու ԱՄՆ-ի հեղինակավոր և ազդեցիկ թուրքերը, ինչպես օրինակ` Coca Cola-ի գործադիր տնօրեն Մուհթար Քենթը»,- գրում է «Վաթան»-ը:
Բացի այդ «ATAA»-ն «PaxTurcica»-ի հետ համատեղ պատրաստում է կրթական ծրագիր ԱՄՆ կոնգրեսի անդամների թուրքական թեզերը հասանելի դարձնելու համար:
Նախատեսվում է նաև կազմել տեղային խմբեր, որոնք ամեն մի նահանգում այցելելու են քաղաքական գործիչներին` նրանց հետ տանելով համապատասխան աշխատանքներ: Արշավներ են կազմակերպելու սոցմեդիայում, լայնորեն օգտագործվելու են համացանցի ընձեռած հնարավորությունները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։
Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Մասնագետների կարծիքով, ընթացիկ միտումների պահպանման դեպքում Թուրքիան 2025 թվականին կարող է դառնալ աշխարհի առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը:
Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |