Քաղաքական07:15, 04 Հուլիս 2014
Taraf. Էրդողանը պատրաստվում է բացել հայ-թուրքական սահմանը

Թուրքիայի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է կատարել 2-րդ քայլը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Այս մասին տեղեկություն են տարածել
թուրքական էլեկտրոնային կայքերը` որպես սկզբնաղբյուր հղում անելով ընդդիմադիր «Taraf»
պարբերականին: «Էրդողանի կողմից 2-րդ ժեստը Հայաստանին» վերտառությամբ հոդվածը
լայնորեն տարածվում է թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից: Հոդվածը`
ստորև.
Առաջին քայլ. ցավակցական ուղերձ
Հայկական սփյուռքը 2015-ին ընդառաջ լայնամասշտաբ գործողություններ է իրականացնում` աշխարհին ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել հայ ժողովրդի հետ 1915 թվականին: Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հայկական կողմի նախաձեռնած արշավի ազդեցությունը նվազեցնելու համար միջոցներ ձեռնարկեց: Որպես առաջին քայլ` տեղի ունեցավ Թուրքիայի վարչապետի հղած ցավակցական ուղերձը 1915-ին սպանված օսմանահպատակ հայերի թոռներին: Ընդ որում ցավակցական ուղերձը հրապարակվել էր նաև հայերեն:
Երկրորդ քայլ. սահման
Թուրքիայի կառավարությունը երկրորդ փուլում ծրագրում է բացել ղարաբաղյան
պատերազմի պատճառով 1993-ին փակված և տարիներ շարունակ փակ մնացած
Հայաստան-Թուրքիա սահմանը: Տեղեկության կա այն մասին, որ վարչապետ Էրդողանի կողմից
արդեն տրվել է հրահանգ ավարտին հասցնել Ալիջանի սահմանային անցակետի բացման
նախապատրաստական աշխատանքները: Իսկ նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս
2012 թվականից: Այդ ընթացքում դեպի Ալիջանի սահմանակետ ձգվող շուրջ 7կմ ճանապարհը
հիմնանորոգվել և ասֆալտապատվել է: Անցակետը տեղնիկապես վերազինվել է մաքսային ծառայության համար անհրաժեշտ սարքավորումներով
(X Rayler): Թեև դեռ հստակեցված չի սահմանի պաշտոնական բացման ժամանակացույցը,
բայց կուլսիներում խոսակցություններ կան, որ սեպտեմբերից հետո հավանաբար կբացվի:
Քլինթոնն էր ցանկացել
Հայ-թուրքական սահմանի բացման ցանկություն էր հայտնել ԱՄՆ նախկին պետքարտուղար
Հիլարի Քլինթոնը 2009-ին Անկարա կատարած իր այցի ժամանակ: Ակնկալվում է, որ սահմանի բացմամբ ոչ միայն
կկարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները, այլ նաև որոշակիորեն կբարելավվեն
նաև Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները:
Ալիջանի բացման դեպքում այն կլինի Թուրքիայի գործող 31-րդ սահմանային
անցակետը: Ալիջանի դիմաց ՀՀ Արմավիրի մարզի Մարգարայի անցակետն է: Թուրքիայի
կողմից սահմանի բացմանը կհետևի Հայաստանի պատասխան քայլը, ինչի արդյունքում Հայաստանի
ու Թուքրիայի միջև կսկսեն ընթանալ բանակցություններ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |