Քաղաքական07:33, 27 Հունիս 2014
Քըլըչդարօղլուն Իհսանօղլուի համար նախընտրական քարոզարշավի դուրս եկել Գերմանիայում

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի «Ժողովրդակահանրապետական կուսակցության»
առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի` Գերմանիա կատարած այցը նպատակ է հետապնդել տեղի
թուրքական համայնքին ծանոթացնել առաձիկա նախագահական ընտրություններում
ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուին:
Նշենք, որ Գերմանիայում է գտնվում թուրքական սփյուռքի ամենամեծ համայնքը (տարբեր հաշվարկներով` ավելի քան 3 մլն թուրք): Օգոստոսի 10-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին քվեարկության իրավունք են ունենալու նաև արտասահմանաբնակ թուրքերը:
Քըլըչդարօղլուն հանդիպումներ է ունեցել հասարակական տարբեր շրջանակների. Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ներկայացրել է Իհսանօղլուի արժանիքները Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելու համար: Որպես անառարկելի փաստ` նշվել է նրա համաշխարհային հեղինակությունն ու հարգանքը, որ վայելում է: «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության գլխավոր քարտուղար եղած ժամանակ ղեկավարել է իսլամական 57 պետություն, կողմնակից եղել արմուտքի ու արևելքի համերաշխությանը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը և այլն:
Ըստ թուրքական «Վաթան» պարբերականի` ընդդիմադիր առաջնորդն այցելել է նաև Քյոլնի հայկական Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցի և շփվել հոգևորականների հետ ևս: Նա նաև այցելել է հույների ու ալևիների սրբատեղիներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |