Քաղաքական12:38, 24 Հունիս 2014
Էրդողանը խոստովանել է, որ Թուրքիայում կրոնական ու մշակութային իրավունքները ճնշվել են

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ֆրանսիական «Paris Match» պարբերականի թղթակցին տված հարզազրույցում անդրադարձել է երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի:
Մասնավորապես այն հարցին, թե իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ-AKP) ինչպես է ընկալում կրոնի և քաղաքականության միջև եղած կապը, Էրդողանը պատասխանել է.
«Երկար ժամանակ կրոնական և մշակութային իրավունքները ճնշման տակ են եղել: Պետությունն իր ժողովրդին մշակութային և կրոնական ճնշումների էր ենթարկում: Ընդ որում մերժողական ու ասիմիլացիայի քաղաքականությունն իրականացվում էր ոչ միայն էթնիկ փոքրամասնությունների, այլև կրոնական արժեքների նկատմամբ»:
Գալով իր ղեկավարած քաղաքական ուժին` Էրդողանը նշել է, թե իրենք պայքարի են դուրս եկել նմանօրինակ ճնշումների դեմ, թե իբր ձեռնամուխ են եղել Թուրքիայի բոլոր քաղաքացիների ազատությունների պաշտպանությանը: Նաև փորձել է վստահեցնել, թե «ԱԶԿ»-ն շարունակելու է ամենքի մշակութային արժեքների, խոսքի ազատության և ինքնության արտահայտման ապահովմանն ուղղված շարժումը: Որպես օրինակ, ի հավաստումն ասվածի, Էրդողանը մատնանշել է վերջին ժամանակներս Թուրքիայի հայ և հույն քաղաքացիների նկատմամբ «ԱԶԿ»-ի վարած քաղաքականությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |