• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 20:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:33, 16 Հունիս 2014

Թուրքիայի ընդդիմությունը նախագահական ընտրություններում միասնական թեկնածու է ընտրել

Թուրքիայի ընդդիմությունը նախագահական ընտրություններում միասնական թեկնածու է ընտրել

Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության երկու առաջնորդները հանդիպել և ընդհանուր հայտարարի են եկել առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի հարցում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալիստական գաղափարախոսություն դավանող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության լիդեր Դևլեթ Բահչելիին պիտի ներկայացներ միասնական թեկնածուի իրենց տարբերակը:

Հանդիպումը կայացել է, և, ըստ թուրքական «Դողան» լրատվական գործակալության, առաջարկված թեկնածություն արժանացել է կողմերի հավանությանը: Ավելի քան կես ժամ տևած հանդիպումից հետո ընդդիմադիր առաջնորդները լրագրողների առջև հանդես են եկել պարզաբանումով և նշել, որ միասնական թեկնածուի դերում տեսնում են «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուին: Հատկապես կարևորվել է վերջինիս անկուսակցական լինելը:

Էքմելեդդին Իհսանօղլուն ծնվել է 1943 թվականին Կահիրեում: Հեղինակել է բազմաթիվ գրքեր, հոդվածներ թուրքական մշակույթի, իսլամի, թուրք-արաբական հարաբերություններ և պատմական այլ թեմաների մասին: Ունի ֆիզ-մաթ գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Դասախոսել է բրիտանական « Exeter» և ամերկյան « Harvard» համալսարաններում: 2005 թվականի հունվարից մինչև 2013-ի տարեվերջ իրականացրել է «Իսլական կոնֆերանս» կազմակերպության ղեկավարությունը` լինելով այդ կառույցի առաջին թուրք գլխավոր քարտուղարը: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է մեդալով:

Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Իհսանօղլուի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերությունները խզվել են տարաձայնությունների պատճառով: Նրանց միջև անհամաձայնություն է եղել Եգիպտոսի, Սիրիայի հարցերում:

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2014-ի օգոստոսի 10-ին: Հայտնի է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրելու գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Իսյ այժմ առաջադրված առաջին թեկնածուն Իզմիրում բնակվող, մասնագիտությամբ ինժեներ-շինարար 58-ամյա Բուրհան Էրոլն է: Այդ երկրում առաջին անգամ նախագահը կընտրվի հանրաքվեի միջոցով և 5 տարի պաշտոավարման ժամկետով:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցի օրակարգում
17:00, 21 օգոս
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցի օրակարգում

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին
16:07, 21 օգոս
ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը
11:31, 21 օգոս
Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից
Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

«Հրանտ Դինք» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամները կազմակերպելու են արևմտահայերենի դասեր
«Հրանտ Դինք» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամները կազմակերպելու են արևմտահայերենի դասեր

Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}