Քաղաքական09:34, 16 Հունիս 2014
Թուրքիայի ընդդիմության առաջնորդները հանդիպելու են` որոշելու նախագահի միասնական թեկնածուին

Այսօր հանդիպելու են Թուրքիայի երկու գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժերի`
«Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP)
կուսակցությունների ղեկավարներ Քեմալ Քըլըչդարօղլուն և Դևլեթ Բահչելին: Նպատակը
գալիք նախագահական ընտրություններում ընդդիմության ճամբարից մեկ միասնական
թեկնածուի հարցը որոշելն է:
Փորձագիտական շրջանակներում տեղ գտած լուրերի համաձայն` Քըլըչդարօղլուն Բահչելիի դատին է ներկայացնելու ընդդիմության միասնական թեկնածուի անունը` Էքմելեթթին Իհսանօղլու: Վերջինս անկուսակցական է և նախկինում ղեկավարել է «Իսլամական կոնֆերանս» կազմակերպությունը: Քըլըչդարօղլուն փորձելու է ընդդիմության մյուս առաջնորդի հետ համաձայնության հասնել այն հարցում, որ նախագահի միասնական թեկնածուն լինի անկուսակցական: Բացի այդ Քըլըչդարօղլուն այն կարծիքին է, որ առաջին փուլում հաղթանակի հասնելու համար ընդդիմությանը պետք է միասնական թեկնածու, այլապես երկրորդ փուլի դեպքում հաղթելու հավանականությունը քիչ կլինի:
Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2014-ի օգոստոսի 10-ին: Հայտնի է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրելու գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Իսյ այժմ առաջադրված առաջին թեկնածուն Իզմիրում բնակվող, մասնագիտությամբ ինժեներ-շինարար 58-ամյա Բուրհան Էրոլն է: Այդ երկրում առաջին անգամ նախագահը կընտրվի հանրաքվեի միջոցով և 5 տարի պաշտոավարման ժամկետով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |