Քաղաքական07:23, 14 Հունիս 2014
Ավստրիայի արտգործնախարարը կոշտ պատասխան է ստացել Անկարայից

Պաշտոնական Անկարան կոշտ արձագանք է տվել նախօրեին Թուրքիայի վարչապետին
սպառնալից նախազգուշացում արաց Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Քուրզին:
Վերջինս տեղական թերթերից մեկին տված հարցազրույցի ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զգուշացրել էր, թե ինչ ու ինչպես խոսի Վիեննայում:
«Բացեիբաց զգուշացնում եմ Էրդողանին, որ նա չի կարող բաժանում մտցնել Ավստրիայի հասարակության մեջ: Ինտեգրացիան շատ նուրբ հարց է: Սխալ մի խոսքը մեզ հետ կմղի, միջավայրը կթունավորի: Էրդողանը պարտավոր է այստեղ ապրող թուրքերին ասել, որ գերմաներեն սովորեն և հավատարիմ լինեն Ավստրիային: Բայց եթե խոսի այնպես, ինչպես Գերմանիայում, ապա դա կլինի ի վնաս թուրքերի»,- ասել էր ավստրիացի 28-ամյա նախարարը:
Ի պատասխան վերոնշյալ հանդուգն նախազգուշացման` Թուրքիայի փոխվարչապետ Էմրուլլահ Իշլերն ասել է, որ Էրդողանն ինքն է որոշում որտեղ ինչ խոսել և կոչ արել Քուրզին սեփական չափ ու սահմանը ճանաչել: Բացի Անկարայի արձագանքից Ավստրիայի արտգործնախարարին բողոքի ժեստ են ցուցաբերել Վիենայում ապրող երկու թուրք ուսանող: Նրանք սև ծաղկեպսակ են դրել Քուրզի ղեկավարած նախարարության շենքի դիմաց և դատապարտել Թուրքիայի վարչապետի հասցեին արված սպառնալից նախազգուշացումները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |