Քաղաքական08:11, 10 Հունիս 2014
Թուրք նախկին դեսպանն անդրադարձել է ՀՀ նախագահի կողմից Թուրքիայի նախագահին արված հրավերին

Թուրք պաշտոնաթող դեսպան Օմեր Էնգին Լյութեմն անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ
Սարգսյանի` Թուրքիայի նախագահին 2015-ի ապրիլի 24-ին Հայաստան հրավիրելու հարցին:
Նախկինում Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Լիբիայում և Վատիկանում
դիվանագիտական առաքելություններ կատարած Օմեր Էնգին Լյութեն այժմ ղեկավարում է «Եվրասիական
ռազմավարական հետազոտությունների կենտրոն»-ի (ASAM) շրջանակներում գործող «Հայկական
հետազոտությունների ինստիտուտ»-ը (ERAREN):
Ամերիկաբնակ թուրքերի «Turkishny.com» լրատվական և վերլուծական կայքում հրապարակած «Սարգսյանի հրավերը» հոդվածում Լյութեմը պաշտոնապես արված այդ հրավերն անվանում է «արտասովոր», ապա նշում, թե դրանում առկա է 2 նպատակ:
«1. Ցույց տալ, որ անընդունելի է ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանի հղած նմանօրինակ ցավակցական ուղերձի միջոցով կարգավորման նոր քաղաքական գործընթացի սկսումը:
2. Նվաստացուցիչ քայլի մղել Թուրքիայի նախագահին: 1915-ի դեպքերը ցեղասպանություն չճանաչող երկրի նախագահին ապրիլի 24-ին Երևան հրավիրելու միջոցով ցեղասպանությունը ճանաչել տալն այլ բան չի կարող նշանակել»:
Լյութեմը նշում է, որ ՀՀ նախագահի հրավերը թեև սենսացիոն բնույթ ուներ, բայց այն Թուրքիայի ոչ քաղաքական, ոչ էլ հասարակական շրջանակներում ըստ էության ուշագրավ արձագանք չգտավ: Դա, թերևս, բացատրվում է Թուրքիայի քաղաքական օրակարգի ծանրաբեռնվածությամբ:
Թուրք նախկին դիվանագետը դեմ է, որ Թուրքիայի նախագահը հրավերն ընդունի և մեկնի Հայաստան, քանի որ, ըստ նրա, դա ավելի մեծ հնչեղություն կհաղորդի Ցեղասպանության ճանաչմանն ուղղված հայերի գործողություններին: Լյութեմը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանությունը օրենսդրորեն ճանաչել է 2 տասնյակ երկիր, բայց նրանցից ոչ մեկը Թուրքիայի առաջ չի բարձրացրել հատուցման կամ հողերի վերադարձման խնդիր, ակնարկ չի արվել նույնիսկ: Հոդվածի հեղինակը պնդում է, թե Ցեղասպանության ճանաչման հայկական պահանջը չունի իրավական հենք, ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի մատնանշած անհրաժեշտ դատավճիռը չկա, իսկ հայ-թուրքական սահմաններն ամրագրված են Կարսի պայմանագրով, Լոզանի պայմանագիրն էլ պատերազմից հետո հատուցում կատարելու գործողություն չի նախատեսել Թուրքիայի համար:
Այսպիսի դատողություններով թուրք դիվանագետը եզրակացության է գալիս, թե իրավական հարթությունում չկա հայկական հարց: Ըստ նրա` հայերը, օգտվելով Ցեղասպանության հարցի արծարծումից, փորձում են քաղաքական հարթությունում հայկական հարց ստեղծել, որը հարկ եղած ժամանակ որպես լծակ կկիրառվի Թուրքիայի վրա:
Հոդվածագիրը նաև ուշադրություն է հրավիրում իր դիտարկած հետևյալ հանգամանքի վրա.
«Սերժ Սարգսյանը 2010 թվականից հետո, երբ արձանագրությունների գործընթացն ավարտին
չհասցվեց, փոփոխություն է մտցրել Թուրքիայի նկատմամբ որդեգրած դիրքորոշման մեջ:
Նոր գործելաոճով հանդես եկող ՀՀ նախագահը չի ընդունում հաշտեցմանն ուղղված
Թուրքիայի նախաձեռնությունները: Բացի այդ էլ աջակցում է սփյուռքից հնչող
պահանջատիրությանը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |