Քաղաքական10:50, 09 Հունիս 2014
«Հայ համայնքը կառավարության յուրաքանչյուր քայլ զգուշավորությամբ ընդունում»

Պոլսահայ հրապարակախոս, սյունակագիր Էթյեն Մահչուփյանը թուրքական «Սաբահ» թերթին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին,
թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան
ուղերձը ինչպես է ընդունվել Թուրքիայի հայ հասարակության կողմից ասել է.
«Կառավարության դրական քայլը չի կարող անտեսվել: Հայերի մեծ մասին գոհացրեց այս
ուղերձը: Հիմա կասկածներ կան, թե արդյոք սրանից հետո որևէ այլ քայլ կարվի: Պարզ չէ նաև թե սփյուռքը սրան ինչպես
կարձագանքի: Առանց այս ամենը ընկալելու Թուրքիայի հայերի դիրքորոշումն էլ
հասկանալը հեշտ չի լինի: Այստեղ մենք արագորեն նվազող, խաբված, քաղաքացի չդարձած, ինքնարտահայտման հնարավորություն չունեցած մշտապես անհանգստության մեջ ապրող համայնք ունենք: Անհրաժեշտ է
նորմալ վերաբերվել նրան, որ պետության և կառավարության յուրաքանչյուր քայլ
զգուշավորությամբ է ընդունվում»:
Մահչուփյանը ավելացրել է նաև, որ ցեղասպանության 100ամյակին ընդառաջ, եթե որևէ
քայլ է արվում, ապա հակառակ կողմը ցանկանում է տեսնել, թե այդ սրտացավությունն
ինչքանով է անկեղծ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընդհանուր առմամբ Թուրքիայի ընտրողների 36.6%-ը իրեն քեմալիստ է համարում, 16․4%-ը՝ ազգայնական, 9․7%-ը՝ իսլամական:

Կիպրոսի ներկայացուցիչը պնդել է, որ Թուրքիայի գործողությունները խաթարում են կայունությունը և խաղաղությունը։

Քննարկվել է իրավիճակը Գազայում, իսլամաֆոբիայի և ռասիզմի դեմ պայքարը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։
Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:
Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։
«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |