Քաղաքական08:58, 31 Մայիս 2014
Թուրք վերլուծաբան. «Թուրքիան Հայաստանին չպետք է ասի` «ոչ»

ՀՀ նախագահի`
2015-ին Հայաստան այցելելու Թուրքիայի նախագահին ուղղված հրավերին անդրադարձել է
թուրք վերլուծաբան Մենսուր Աքգյունը: Թուրքական «Սթար գազեթե» լրատվական կայքում
հրապարակված «Անկարան Երևանին չպետք է ասի «ոչ»» վերնագրով հոդվածում հեղինակը
նշում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 23-ի ցավակցական ուղերձով
հօդս ցնցդեցին Թուրքիայի ժխտողականության մասին պնդումները: Այդ հայտարարությամբ հաստատվում է, որ ողբեգություն է տեղի ունեցել:
Աքգյունը, խոսելով հայկական կողմի արձագանքների մասին, ընդգծում է, որ հայկական սփյուռքի ծայրահեղական հատվածը բավականին մաքսիմալիստական պահանջներ է առաջ քաշում, իսկ Երևանն էլ ցավակցական հայտարարությունը բավարար չի համարում և հայտնում է, որ անհրաժեշտ է ճանաչել ցեղասպանությունը: Եվ ահա գրեթե մեկ տարի առաջ Երևանը Թուրքիային հրավեր է ուղարկում մասնակցելու 2015 թվականի արարողությանը:
Հոդվածագիրը հույս է
հայտնում, որ մինչև այդ ամսաթիվը, որևէ հապշտապ որոշում չի կայացվի և Սարգսյանի
հրավերը չի մերժվի: Ինչպես էլ չլինի օգոստոսին կայանալիք նախագահական
ընդրությունները և ընտրությունների արդյունքում կառավարության հնարավոր
փոփոխությունը Թուրքիայի համար ժամանակ շահելու հնարավորություն կտա և պատասխանն
ուշացնելու համար ողջամիտ պատճառ
կհանդիսանա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |