Քաղաքական08:34, 30 Մայիս 2014
The Guardian: Գեզիի ուրվականը հետապնդում է չխրատված Էրդողանին

Անգլիական հանրահայտ «The Guardian» ամսագիրը հոդված է հրապարակվել` Թուրքիայում Գեզիի դեպքերից 1 տարի անց տիրող վիճակի, հետևանքների մասին: Հայտնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
«Պետության զիջումների չգնալու դիրքորոշումը և ոստիակնության բիրտ գործողությունները ստիպեցին, որ դժգոհության ալիքը շատ արագ տարածվի ողջ երկրով մեկ: Բնապահպանական ակցիան, երկրի առաջնորդների դեմ ապստամբության վերածվեց: Բողոքի ցույցերից 1 տարի անց , Գեզիի ուրվականը շարունակում է հետապնդել կարծես այդպես էլ չխրատված վարչապետին: Էրդողանն ապօրինության վերաբերյալ պնդումնների դեմ որդեգրեց երկիրը` իրեն հավատարիմների և դավաճանների բաժանելու ռազամավարությունը»,- ասվում է «The Guardian»-ի հոդվածում:
Հոդվածում, հիմնվելով Թուրք բժիշկների միության զեկույցի վրա, նշվում են տվյալներ ցույցերի ընթացքում մահացածների ու վիրավորների թվի վերաբերյալ. ըստ դրանց` 8 հոգի մահացել է, 8000 հոգի` վիրավորվել , 104 հոգի գլխի շրջանում ծանր վնասվածք է ստացել , իսկ 11 հոգի` ոստիկանության կիրառած ռետինե փամփուշտների հետևանքով կորցրել է տեսողությունը: Նշվում է նաև, որ հարյուրավոր մարդիկ, ովքեր մասնակցել են ակցիաներին կամ աջակցել են ակտիվիստներին դատվել են:
«Ընդդիմությանը լռեցնելու համար մեդիա դաշտի վրա ճնշումն ավելացավ: «Twitter» ժամանակավորապես փակվեց, «Youtube»-ը դեռևս անհասանելի է Թուրքիայից: Էրդողանը շարունակում է «Գեզիի սադրիչներին» Թուրքիայի դեմ գործարքի մեջ մեղադրել»,-ասվում է հոդվածում
Ամսագրի հետ զրույցում թուրք ակտիվիստուհի Մեհթափ Դողանը ասել է , որ ոստիկանների բիրտ գործողությունները չկանգնեցրեցին ցուցարաներին և Գեզին քանդեց վախի պատը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |