Քաղաքական09:52, 26 Մայիս 2014
Դավութօղլուն խոսել է Ցեղասպանության ճանաչման դեմ Անկարայի տոտալ ռազմավարության մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն, պատասխանելով անկախ
պատգամավոր Իհսան Բարութչուի գրավոր հարցմանը, տեղեկություններ է հայտնել Հայոց
ցեղասպանության ճանաչման դեմ ուղղված Անկարայի գործողությունների մասին:
Ըստ «Հաբերլեր» լրատվականի` Դավութօղլուն նախ տեղեկացրել է, որ իրենք լրջորեն հետևում են ՀՀ նախագահի կողմից 2011-ին ստեղծված և նրա գլխավորությամբ գործող Հայոց ցեղասպանության 100 ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքներին: Ապա նշել է, որ թուրքական կողմը դիմել է բոլոր կողմերով համակարգված տոտալ ռազմավարության` դիվանագիտական հարթությունից մինչև իրավական, հասարակական հարթակներից մինչև գիտական շրջանակներ: Ընդ որում գործին լծված է ոչ միայն Թուրքիան, այլ նաև թուրքական սփյուռքը:
Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապրիլի 23-ին հրապարակած ուղերձը Դավութօղլուն համարել է հենց վերոնշյալ ռազմավարության արտացոլում, ինչպես նաև հերթական անգամ հիշեցրել պատմաբանների համատեղ հանձնաժողով ձևավորելու մասին Անկարայի առաջարկը` արված դեռևս 2005-ին:
«Մեր հայտարարած ռազմավարության շրջանակներում մենք շարունակում ենք համագործակցությունը համապատասխան հաստատությունների ու անձնանց հետ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում»,- ասել է Դավութօղլուն:
Վերջինս նաև դատապարտել է բոլոր այն երկրների օրենսդիր մարմիններին, որոնք Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր են փորձում ընդունել` հավաստիացնելով, որ իրենց կողմից էլ հակազդեցությունները շարունակվելու են:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |