Քաղաքական07:45, 14 Մայիս 2014
Դավութօղլու. «Եթե դուք Թուրքիայում ասեք «1915-ի դեպքերը ցեղասպանություն են», ձեր նկատմամբ հետաքննություն չի իրականացվի»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն դանիացի պաշտոնակից
Մարտին Լիդեգարդի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ խստորեն
քննադատել է «Fredoom House»-ի Թուրքիայի մասին զեկույցը: Ըստ Դավութօղլուի` այդ
զեկույցում արտացոլված չեն Թուրքիայում առկա իրողությունները: Մասնավորապես
կենտրոնանալով մամուլի ազատության խնդրի վրա` Դավութօղլուն նշել է, որ Թուրքիայում
բանտարկված է ոչ թե 44 լրագրող (ինչպես նշված է «Fredoom House»-ի զեկույցում),
այլ` 5 լրագրող, որոնք ազատազրկվել են իրենց մասնագիտական աշխատանքի հետ չառնչվող օրինախախտության
համար:
Դավութօղլուն այնուհետև անդրադարձել է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող այն օրենքի ու օրինագծի թեմային, որոնք կան Շվեյցարիայում և Ֆրանսիայում:
«Դուք եկեք մեզ մոտ (Թուրքիա)»: Ու եթե մամուլի ասուլիսի ժամանակ ասեք «1915-ի դեպքերը ցեղասպանություն են», ես էլ ասեմ «Ոչ, այդպես չէ», ոչ ձեր, ոչ իմ նկատմամբ հետաքննություն չի իրականացվի: Բայց ահա ես կամ մեկ այլ թուրք կարո՞ղ է առանց հետևանքի Ցյուրիխում ասել «1915-ի դեպքերը ցեղասպանություն չեն»: Խոսքի ազատություն կա՞ ձեզ մոտ, կարո՞ղ եք երաշխավորել: Մինչդեռ Թուրքիայում ամեն բան կարելի է քննարկել, ամեն տեսակ քաղաքական հայացք մեջտեղ բերել, ամեն տեսակ արշավ ձեռնարկել»,- ասել է Դավութօղլուն` «Fredoom House»-ի զեկույցը համարելով ոչ օբյեկտիվ:
Նշենք, որ Թուրքիայի ու Դանիայի միջև ապրանքաշրջանառությունն այժմ կազմում է 1 մլրդ 800 մլն դոլար: Վերջին մեկ տարում Դանիան Թուրքիայում 300 մլն դոլարի ներդրում է կատարել: Կողմերը մտադիր են խորացնել և զարգացնել համագործակցությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |