Քաղաքական07:32, 08 Մայիս 2014
Թուրքիայի ընդդիմության առաջնորդը չի առաջադրելու իր թեկնածությունը նախագահական ընտրություններում

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալիստական
գաղափարախոսություն դավանող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ
Քեմալ Քըլըչդարօղլուն հանրությանը հայտնել է, որ ինքի չի առաջադրելու իր թեկնածությունն
առաջիկա նախագահական ընտրություններում: «Սի էն էն թուրք»-ի հեռուստաեթերից հանդես
եկած Քըլըչդարօղլուն անպայման չի համարել, որ կուսակցության լիդերները առաջադրվեն
որպես նախագահի թեկնածուներ:
Նա նաև տեղեկացրել է, որ մեկ այլ ընդդիմադիր քաղաքական ուժի` «Ազգայնական շարժում» կուսակցության հետ ԺՀԿ-ականները բանակցությունների մեջ չեն, բայց չի բացառվում, որ կլինեն:
«Մենք պարտադիր չենք ասում թող ընտրվի մեր թեկնածուն: Հանրապետության նախագահ կարող է ընտրվել Սահմանադրական դատարանի նախագահ Հաշիմ Քըլըչը»,- իր խոսքում նշել է Քըլըչդարօղլուն:
Հիշեցնենք, որ հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահը կընտրվի հանրաքվեի ճանապարհով: Այն տեղի է ունենալու 2014-ի օգոստոսի 10-ին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |