Քաղաքական09:24, 25 Ապրիլ 2014
Շեֆքաթ Չեթին. «Թուրքիայի կառավարությունը կամ կույր է, կամ դավաճան»

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Շեֆքաթ
Չեթինը ծանր քննադատության է ենթարկել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին
ապրիլի 23-ին հայությանը ցավակցական ուղերձ հղելու համար: Գրավոր հայտարարությամբ
հանդես եկած ընդդիմադիր գործիչը զուգահեռներ է անցկացնում աշխարհահռչակ թուրք
վիպասան Օրհան Փամուքի և Էրդողանի միջև:
Ըստ Չեթինի, եթե Փամուքը նոբելյան մրցանակ ստանալու համար հայտարարեց, թե թուրքերը 1 մլն հայ են կոտորել, ապա Էրդողանն էլ հանրապետության նախագահ դառնալու համար է հայերի տեսակետներին ընդառաջ գնում:
«Հայերից ներողություն խնդրող Էրդողանն ու կառավարությունը գործում են պատմական մի սխալ, որի համար վճարելու է ժողովուրդը»,- ընդգծում է Չեթինը: Միջանկյալ նշենք, սակայն, որ Էրդողանի հղած ուղերձում բացարձակապես չի եղել ներողության որևէ բաղադրիչ:
Փամուքի ճանապարհով գնացող Էրդողանի վարքագիծը Չեթինը նմանեցնում է սեփական ժողովրդին թիկունքից դանակահարելու և միջազգային ուժային կենտրոններին հաճոյանալու հետ: Թուրքական կառավարությունը ծրագրում է քաղաքացիություն շնորհել 1915-ի տեղահանված ու սպանված օսմանցի հայերի ժառանգներին: Չեթինի կարծիքով` դրան անմիջապես հաջորդելու են նյութական փոխհատուցման հայերի պահանջները:
«Եվ եթե կառավարությունը կույր չէ, որ սա չի նկատում, ուրեմն դավաճան է»,- համոզմունք է հայտնել ընդդիմադիր գործիչը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |