Քաղաքական12:08, 25 Ապրիլ 2014
Թուրք դիվանագետ. «Էրդողանի ուղերձը և Անկարայի 3 ակնկալիքը»

1915-ին տեղահանված կամ սպանված օսմանցի հայերի ժառանգներին ապրիլի 23-ին
հղելով ցավակցական ուղերձ` Թուրքիայի իշխանություններն ունեցել են 3 հիմնական
ակնկալիք: Այդ մասին թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականին հայտնել է մի թուրք
դիվանագետ, որը, սակայն, նախընտրել անանուն հանդես գալ:
Ըստ վերջինիս հաղորդած տեղեկության` այդ ակնկալիքներն են.
1. Վաշինգտոնը փոխի տեսակետը 1915-ի իրադարձությունների վերաբերյալ:
2. Հայկական սփյուռքը փոփոխության ենթարկի իր մոտեցումները:
3. Բանակցային գործընթացի վերակենդանացման համար Երևանը քայլ կատարի:
Նշվում է, որ հայությանը ցավակցական ուղերձ հղելու մասին որոշումը կայացվել է դեռևս 2013 թվականին: Դիվանագետը նաև տեղեկացրել է, որ հաջորդ տարի ևս սպասվում է թուրքական կառավարության ապրիլքսանչորսյան ուղերձ:
«Այժմ արդեն կոտրվել է ցավալի իրադարձությունների հանդեպ եղած տաբուն: Ըստ էության արդեն ոչ ոք չի հերքում, որ վատ բաներ են տեղի ունեցել»,- նշել է թուրք դիվանագետը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |