Քաղաքական07:06, 24 Ապրիլ 2014
Էրդողանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ժխտման ավելի կատարելագործված դրսևորում է. Վիգեն Սարգսյան

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ արված հայտարարությանը: Վիգեն Սարգսյանը Ծիծեռնակաբերդում պատասխանեց «Արմենպրես»-ի թղթակցի հարցին:
-Պարո՛ն Սարգսյան, ապրիլի
24-ի նախօրեին Թուրքիայի վարչապետ
Ռեջեփ ԹայիփԷրդողանն
անսպասելի հայտարարություն
արեց: Ինչպե՞ս
կմեկնաբանեք դրանում արադրված մոտեցումները:
-Մենք ուշադրությամբ ծանոթացանք Թուրքիայի վարչապետի այդ հայտարարությանը, փորձելով դրանում տեսնել պատմությանն առերեսվելու առաջին փորձ, սակայն, ցավոք, պետք է փաստենք, որ այն Հայոց ցեղասպանության հանցագործության ժխտման և քողարկման հերթական՝ թերևս ավելի կատարելագործված դրսևորում է:
Դրանում պարունակվում են թուրքական քարոզչամեքենայի արդեն բոլորին հայտնի նույն թեզերը` զոհին և դահճին նույն հարթության մեջ դիտարկելը, պատճառահետևանքային կապի խեղաթյուրումը, բոլորին հայտնի պատմական իրականության վերանայման գործիքների ձևավորման կոչը:
Իրականում Թուրքիայից այլ բան է պահանջվում. ճանաչել պատմությունը և աներկբայորեն դատապարտել դրանում առկա հանցանքները: Քրիստոնեության մեջ դա կոչվում է ապաշխարանք: Վստահ եմ՝ դրա համարժեքը կա նաև այլ կրոններում: Ինչպես նշել է Նախագահ Սարգսյանն իր ուղերձում. «Միայն ճանաչումն ու դատապարտումը կարող են կանխել նման հանցագործությունների կրկնությունը»: Ընդ որում, դատապարտել անցյալի հանցագործությունները՝ չի նշանակում հանցագործ ճանաչել այդ պատմությունը կրող ողջ ժողովուրդին: Անհրաժեշտ է հստակ մատնանշել կոնկրետ քաղաքականության մշակողներին և իրականացնողներին: Դա անհրաժեշտ է առաջին հերթին հենց պատմությունը կրող ժողովրդին, քանի որ միայն դա է հնարավորություն տալիս տարանջատել ժողովրդին պատմության ամոթալի էջերից:
Թուրքիայի վարչապետը խոսում է պատմությունը թշնամանքի և քաղաքական հակասության չվերածելու անհրաժեշտության մասին: Սակայն փաստ է, որ հայերի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը պատմություն չէ, քանի որ լիարժեքորեն շարունակվում է արդի քաղաքանության մեջ: Դրա դրսևորումն են Հայաստանի ապօրինի շրջափակումը և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը միջազգային ատյաններում:
Ինչ վերաբերում է երկխոսությանը, որին կոչ է անում վարչապետ Էրդողանը, ապա ստիպված եմ հիշեցնել, որ այդպիսի երկխոսություն մենք ունեցել ենք, և այն իր տրամաբանական ձևակերպումն է գտել Ցյուրիխյան արձանագրություններում, որոնց վավերացման գործընթացից թուրքական կողմը հետ կանգնեց: Հայաստանի Հանրապետության Նախագահը իր ուղերձում նշել է՝ «Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը չի կարող այլևս բառերով չափվել», իսկ արձանագրությունների վավերացման «ողջամիտ ժամկետներ» ձևակերպումն առավել քան արդիական է դառնում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |