• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 21:55
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:29, 23 Ապրիլ 2014

Էրդողանի հայտարարությունը 1915-ի ապրիլի 24-ի կապակցությամբ

Էրդողանի հայտարարությունը 1915-ի ապրիլի 24-ի կապակցությամբ

Թուրքիայի կառավարության պաշտոնական կայքում, ըստ թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցների, տեղադրվել է հայտարարություն ապրիլի 1915-ի 24-ի կապակցությամբ: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից կառավարության տարածած գրավոր հայտարարության մեջ կարևոր է համարվում մարդկային ողբերգությունների ու վշտերի ըմբռնումը` անկախ կրոնական և էթնիկ պատկանելությունից:

«Մարդկության պարտքն է հիշել, ոգեկոչել և կիսել Օսմանյան կայսրության քաղաքացիների, այդ թվում և հայերի այդ շրջանում ապրած ցավը: 1915-ի դեպքերի վերաբերյալ տարբեր տեսակետների ու մտքերի ազատ արտահայտումը անհրաժեշտություն է բազմակարծության և ժողովրդավարության մշակույթի տեսանկյունից: Թուքիայում կան մարդիկ, որ այդ ազատ մթնոլորտը դիտում են որպես առիթ մեղադրական, վիրավորական, երբեմն նույնիսկ սադրիչ արտահայտություններ անելու համար»:

Անընդունելի է համարվում այն, որ 1915-ին տեղի ունեցածն օգտագործվի Թուրքիայի դեմ որպես պատրվակ քաղաքական կոնֆլիկտներ ստեղծելու համար:

«Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղած ցավալի իրադարձոթյունները բոլորիս ընդանուր վիշտն են: Պատմության այդ ցավալի շրջանին արդարամիտ հիշողության տեսնակյունից նայելը մարդկային և գիտական պատասխանատվություն է»:

Նշվում է, որ ամեն կրոնի ազգերից միլինոավոր մարդիկ են զոհվել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Բայց դա չպետք է խոչընդոտ լինի թուրքերի ու հայերի միջև համակրանքի հաստատելու և փոխադարձաբար մարդկայնորեն վերաբերվելու համար:

Շեշտվում է այն միտքը, որ ժամանակակից աշխարհում պատմությունից թշնամանք սերմանելն ու նոր հակամարտություններ ստեղծելն անընդունելի և աննպաստ է հատկապես համատեղ ապագայի կերտման տեսանկունից: Կարևորվում է այն անհրաժեշտությունը, որ կապված է դիմացինին լսելու, նրան հասկանալ փորձելու, հաշտության ուղիներ որոնելու, ատելությունը դատապարտելու, հարգանք ու հանդուրժողականություն դրսևորելու հետ` հակառակ բոլոր անհամաձայնություններին:

«Այս ընկալումով մենք` որպես Թուրքիայի Հանրապետություն, 1915 թվականի դեպքերը գիտականորեն հետազոտելու համար կոչ ենք արել պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել: Այս կոչը դեռևս պահպանում է իր ակտուալությունը: Թուրք, հայ և օտարերկրյա պատմաբանների աշխատանքը 1915 թվականի դեպքերի վրա լույս սփռելու և  պատմությունը ճիշտ հասկանալու գործում կարևոր դեր կխաղա:

Մեր արխիվները բաց են բոլոր հետազոտողների առաջ: Այսօր մեր արխիվներում գտնվող հարյուր հազարավոր փաստաթղթեր բոլոր պատմաբանների տրամադրության տակ կարող են լինել:

Թուրքիան, որպես ապագային  վստահությամբ նայող երկիր, միշտ աջակցել է պատմությունը ճիշտ հասկանալու համար գիտական համապարփակ հետազոտություններին: Անկախ էթնիկ և կրոնական պատկանելիությունից հարյուրավոր տարիներ միասին գոյակցող , արվեստից մինչև դիվանագիտություն, պետական կառավարումից միչև առևտուր ամեն բնագավառում համատեղ արժեքներ ստեղծած անատոլիացիները նոր ապագա կերտելու հնարավորություն ու ներուժ ունեն այսօր:

Հայտարարության մեջ նաև նշված է, որ հինավուրց ժողովուրդները իրենց անցյալին հասուն մարդու պես վերաբերվելու, կորուստները իրենց վայել մեթոդներով միասնաբար հիշատակելու հարցում հույս ու հավատով են լցված:

«Մաղթում ենք, որ 20-րդ դարի սկզբում իրենց կյանքը կորցրած հայերը խաղաղության մեջ հանգչեն, իսկ նրանց թոռներին մեր ցավակցություններն ենք հղում: Կարեկցանքով ու հարգանքով ենք ոգեկոչում ենք նաև նույն ժամանակաշրջանում նմանատիպ պայմաններում մահացած մեր օսմանցի հայրենակիցներին` անկախ էթնիկ և կրոնական պատկանելիությունից»: 

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցի օրակարգում
17:00, 21 օգոս
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցի օրակարգում

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին
16:07, 21 օգոս
ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը
11:31, 21 օգոս
Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից
Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

«Հրանտ Դինք» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամները կազմակերպելու են արևմտահայերենի դասեր
«Հրանտ Դինք» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամները կազմակերպելու են արևմտահայերենի դասեր

Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}