Հասարակական15:15, 23 Ապրիլ 2014
Թուրքահայ գործիչները մեկնաբանում են Էրդողանի ուղերձը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձին
արձագանքել են ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացի գրող Մասին Քյուրքչուգիլը և
«Ժողովուրդների դեմոկրատական կոնգրես»-ի գործադիր խորհրդրի անդամ Գարո Պալյանը:
Թուրքական «Ռադիքալ» պարբերականին տված մեկնաբանությունների մեջ նրանք մատնանշում են Էրդողանի ուղերձի բացասական կողմերը:
Մասիս Քյուրքչուգիլը նկատել է տալիս, որ Էրդողանի հայտարարության մեջ արտացոլված են արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի` ավելի վաղ հնչեցրած մոտեցումները: Ուշագրավ է համարում այն, որ մինչև այժմ իրենց ընդդիմախոսներին «հայրենիքի դավաճան» պիտակավորող իշխանություններն այս անգամ կարծես թե զերծ են մնացել հարձակողական ոճից: Իսկ ուղերձի բովանդակության առումով Քյուրքչուգիլը ոչ մի դրական տեղաշարժ կամ առաջընթաց չի տեսնում:
«Դա կրկնությունն է այն բանի, ինչը Դավութօղլուն դիվանագիտական մեթոդներով
ասել էր»:
Իսկ Գարո Պալյանը նշում է, որ ուղերձի մեջ պահպանվել են Անկարայի ավանդական ժխտողականության տարրերը:
«Պետք է ներկայիս պետության (Թուրքիայի Հանրապետություն – Ermenihaber.am) պատասխանատվության մասին նշող խոսքեր լինեին, բայց ընդամենը կոչ էր արվում անցյալի դեպքերը թողնել պատմաբաններին ու իրավաբաններին»:
Պալյանը նաև նշում է, որ պայքարի առիթ է ստեղծվել Թուրքիայի քաղաքացիական հանրության համար: Այդ պայքարի ճանապարհով դեռ շատ բան կարելի է անել: Կարելի է պահանջել, որ նույն այդ վարչապետի պաշտոնավարության օրոք սպանված Հրանտ Դինքի ու Սևակ Շահինի դատավարությունները չկոծկվեն, փողոցներից ու դպրոցներից հանվի Թալեաթ փաշայի անունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եթե 2024-ի հուլիսի դրությամբ Թուրքիա մեկնած հնդիկ տուրիստների թիվը 28.875-էր, ապա 2025-ի նույն ժամանակահատվածում նրանց թիվը կրճատվել է՝ հասնելով 16.244-ի:

Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |