Քաղաքական07:06, 23 Ապրիլ 2014
Aksam. Ամեն տարի «Մեծ եղեռն» արտահայտությունն օգտագործող Օբաման այս տարի ևս նույն կանի

Հայաստանը և Թուրքիան, հայկական սփյուռքն ու թուրքականը ամեն տարի ապրիլի
24-ին սպասում են ԱՄՆ նախագահի` հայ ժողովրդին ուղղված ցավակցական ուղերձի
բովանդակությանը, ավելի ստույգ` օգտագործվող բառամթերքին:
Թուրքական իշխանությունների հովանավորությունը վայելող «Աքշամ» օրաթերթը նշում է, որ այս տարի Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձում «ցեղասպանություն» եզրաբառի փոխարեն հնչելու է «Մեծ եղեռն» ձևակերպումը:
Պարբերականը հիշեցնում է, որ 2008-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ թեկնածու Օբաման 1915-ի եղելությունը անվանում էր ցեղասպանություն, իսկ նախագահ դառնալուց հետո չի օգտագործել այդ եզրաբառը, ասել է միայն, որ այդ հարցում իր անձնական կարծիքը չի փոխվել:
«Սպասվում է, որ ամեն տարի Մեծ եղեռն ձևակերպումն օգտագործող Օբաման այս տարի ևս նույն դիրքերից հանդես կգա»,- գրում է «Աքշամ»-ը` ընդգծելով այն հանգամանքը, որ հայկական լոբբիի հիմնական ուշադրությունն ու ծրագրերը կենտրոնացած են 100 ամյակի վրա` 2015-ին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |