Հասարակական10:09, 22 Ապրիլ 2014
Քուրդ բլոգեր. «Այն հողերը, որտեղ մենք ապրում ենք, իրականում հայերին են պատկանում»

Քուրդ բլոգեր Հայրի Թունչը թուրքական «Ռադիքալ» թերթի իր բլոգում
«Ներողության նամակ հայ ժողովրդին մի քրդից» վերնագրով հոդվածում ներողություն է խնդրում
հայ ժողովրդից:
Թունչը հոդվածում վկայություններ է բերում ինչպես Հայոց ցեղասպանության,
այնպես էլ Մարաշի կոտորածների մասին՝ նշելով, որ բոլոր կոտորածները նման են իրար:
Միայն զոհերի պատմություններում փոխվում են գործողության վայրը
և մարդկանց անունները:
Բլոգերը, երբ առաջին անգամ լսել է Հայոց ցեղասպանության մասին,
չի հավատացել: Այն միտքը, որ այդպիսի կոտորած կարող էր լինել, բավական է մարդուն սարսափեցնելու համար: Հետագայում, երբ իմացել է
Մարաշի կոտորածների մասին և ուսումնասիրել, հասկացել է, թե մարդը ինչպես էր վայրենի
գազանի վերածվում:
«Այս ուսումնասիրությունների ընթացքում իմացա, որ այն հողերը,
որտեղ մենք ապրում ենք, իրականում հայերին էին պատկանում: Դա իմ մեջ անտանելի ամոթի
զգացում առաջացրեց: Մարդ ինչպե՞ս կարող է հայրենիք
կոչել այն հողը, որ ձեռք է բերել կոտորածի միջոցով»,-գրում է Թունչը:
Նա նաև ընդգծում է, որ հայերին սպանելով նրանց բնակավայրերում
հաստատվածները երբեք չեն կարողացել երջանիկ լինել և չէին էլ կարող լինել, քանի որ քանդված
տան տեղում նոր տուն հնարավոր չէ կառուցել,
բնաջնջված մի ժողովրդի հողերի վրա մեկ այլ
ժողովուրդ հայրենիք չի կարող ստեղծել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եթե 2024-ի հուլիսի դրությամբ Թուրքիա մեկնած հնդիկ տուրիստների թիվը 28.875-էր, ապա 2025-ի նույն ժամանակահատվածում նրանց թիվը կրճատվել է՝ հասնելով 16.244-ի:

Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |