• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 21:54
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:29, 19 Ապրիլ 2014

Radikal. Եթե Գյուլն ու Էրդողանը համաձայնության չգան, Գյուլը նոր կուսակցություն կստեղծի

Radikal. Եթե Գյուլն ու Էրդողանը համաձայնության չգան, Գյուլը նոր կուսակցություն կստեղծի

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` նախօրեին արած հայտարարությունն այն մասին, որ ներկա դրությամբ ինքը չունի քաղաքական ծրագրեր, իրարանցում է առաջացրել: Թուրքական «Ռադիքալ» պարբերականի սյունակագիր Օմեր Շահինը Անկարայի կուլիսներում մշակվող սցենարներին է անդրադարձել:

Գյուլը չի առարկում, որ Էրդողանն առաջադրվի նախագահի թեկնածու: Թուրքիան գնում է դեպի նախագահական ընտրություններ, բայց ճգնաժամը վարչապետի հարցի հետ է կապված: Հոդվածագիրը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Էրդողանը հանրապետության նախագահ ընտրվելուց հետո հնարավոր է կառուցվածքային փոփոխության ենթարկի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP): Էրդողանը կցանկանա որպես երկիրը ղեկավարող կուսակցական նախագահ թեկուզ համանախագահություն ունենալ ԱԶԿ-ում: Իսկ ահա ազդեցիկության այդպիսի լծակներ ունեցող նախագահի հետ էլ որպես վարչապետ աշխատելը Գյուլի համար ընդունելի տարբերակ չէ:

Գյուլի սցենարը հետևյալն է, եթե մրցակցության անհրաժեշտություն լինի, ջանք գործադրել և կարողանալ ստանձնել կուսակցության նախագահությունը: Իսկ ընտրություններից հետո վարչապետ դառնալուց հետո ամբողջապես օգտագործել կառավարության ղեկավարի լիազորությունները: Այսինքն Գյուլը լիովին կողմնակից է խորհրդարանական համակարգի վարչապետի և կուսակցության ղեկավարի պես գործելուն: Ասել է թե` Էրդողանի ճանապարհային քարտեզը և կազմած մոդելը չեն համապատասխանում Գյուլի պատկերացումներին: Հեղինակի համոզմամբ` Գյուլի հայտարարությունն այն մասին, թե ներկա պահին քաղաքական ծրագրեր չունի, չի նշանակում, որ հեռանում է քաղաքականությունից, ընդհակառակը, դա նոր սկիզբ է նշանակում:

Իսկ որպես ամենածայրահեղ սցենար Շահինը համարում է նոր կուսակցության հիմնումը Գյուլի կողմից: Դա կլինի այն դեպքում, երբ Գյուլի ու Էրդողանի միջև ընդհանուր փոխհամաձայնություն չկայանա: Այդժամ, ըստ վերլուծաբանի, ԱԶԿ-ին բուռն օրեր են սպասվում: Էրդողանը վարչապետի աթոռը հանձնելու համար արժանի թեկնածուներ կդիտի Բյուլենթ Արընչին, Ահմեթ Դավութօղլուին, Մեհմեթ Ալի Շահինին, Ալի Բաբաջանին, Բինալի Յըլդըրըմին: Շատերի կարծիքով` կգա ժամանակ, որ Էրդողանի ու Գյուլի ճամփաները կբաժանվեն` չնայած նրանց 40 տարվա մտերմությանը: Նույնիսկ այն դեպքում, երբ Էրդողանը հետևի «առանց Գյուլի «ԱԶԿ» մոդելին», դա դեռ չի նշանակում, թե Գյուլը դուրս է մղվում քաղաքականությունից:

«Աբդուլլահ Գյուլը եթե հարկ լինի «ԱԶԿ»-ի ներսից ստացած աջակցությամբ նոր կուսակցություն կստեղծի»,- եզրակացնում է հոդվածի հեղինակը:

Հիշեցնենք, որ  2014-ի օգոստոսի 10-ին Թուրքիայում անցկացվելու են 12-րդ նախագահական ընտրությունները:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցի օրակարգում
17:00, 21 օգոս
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցի օրակարգում

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին
16:07, 21 օգոս
ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը
11:31, 21 օգոս
Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից
Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

«Հրանտ Դինք» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամները կազմակերպելու են արևմտահայերենի դասեր
«Հրանտ Դինք» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամները կազմակերպելու են արևմտահայերենի դասեր

Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}