• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 06:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն07:14, 18 Ապրիլ 2014

Թուրքական համալսարանը մերժել է թուրք գիտնականին կազմակերպել Հայոց ցեղասպանությունը հերքող կոնֆերանս

Թուրքական համալսարանը մերժել է թուրք գիտնականին կազմակերպել Հայոց ցեղասպանությունը հերքող կոնֆերանս

Ստամբուլի համալսարանի գիտաշխատող Մեհմեթ Փերինչեքը ծրագրել էր 2014-ի ապրիլի 22-ին Կայսերի (Կեսարիա) քաղաքի «Էրջիյես» համալսարանում կազմակերպել «Հայոց ցեղասպանությունը` իմպերիալիստական սուտ» խորագրով կոնֆերանս: Բայց ինչպես հայտնում է թուրքական «Օդա TV» լրատվականը, խնդրով զբաղվող համալսարանի համապատասխան հանձնաժողովը մերժել էր նման կոնֆերանսի անցկացումը:

Մերժման արժանացած Փերինչեքը դատապարտել է այդ որոշումը և «Էրջիյես» համալսարանի համար խիստ ամոթաբեր համարել: Ըստ նրա` ապրիլքսանչորսին ընդառաջ Թուրքիայի համար շատ կարևոր էր, որպեսզի Կայսերիում նման կոնֆերանս կազմակերպվի ու բնակիչներին իրազեկվի պատմական ճշմարտության մասին:

Փերինչեքը այդ մերժումը համարել է որպես քաղաքական հանգամանքներով պայմանավորված որոշում: Հեգնել է մերժման տակ ստորագրած համալսարանի դասախոսական կազմի ներկայացուցիչների և ցածր գնահատել նրանց գիտական գործունեությունը:

Փերինչեքը դժկամորեն ընդգծել է այն հանգամանքը, որ «հայկական մամուլում «Էրջիյես» համալսարանի մասին դրական գնահատականներ են հնչում: Թուրքական այդ համալսարանը հայկական մամուլում ներկայացվում է որպես հեղինակավոր բուհ:

«Հայկական մամուլը տոնական հրճվանքի մեջ էր, երբ ես կալանավորված էի, իսկ երբ ինձ ազատ արձակեցին, տխրել էր: Ինչն ուղղված է իմ դեմ, նրանք չափազանցեցնում և փայլուն ներկայացնում են»,- դժգոհել է Փերինչեքը:

Նշենք, որ տխրահռչակ Մեհմեթ Փերինչեքը Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը հերքելու համար դատապարտված, իսկ այնուհետև Եվրադատարանի կողմից արդարացված Թուրքիայի «Բանվորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքի որդին է: Մեհմեթը մինչև ձերբակալվելը պետական կրթաթոշակով գործուղվել էր Մոսկվա և հետազոտում էր ռուսական արխիվները` փորձելով ցեղասպանությունը հերքով փաստեր հայտնաբերել: Նա հոր հետ միասին  դատապարտվել էր «խորքային պետության» անդամ լինելու մեղադրանքով: 

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}