Հասարակական10:45, 18 Ապրիլ 2014
Սփյուռքահայ հայտնի գործիչները նամակ են հղել թուրք ժողովրդին

16 հայտնի սփյուռքահայ նամակ են հղել թուրք ժողովրդին: Թուրքիայում հրապարակվող երկլեզու «Ակոս» շաբաթաթերթը նշում է, որ Հայոց ցեղասպանության ճշմարտություններից մեկն էլ այն է, որ փրկվածները ցրվել են աշխարհով մեկ: Եվ այժմ Ակոսը «Եթե Թուրքիայի ժողովրդին նամակով դիմեք, ի՞նչ կցանկանաք ասել» հարցով դիմել է այդ փրկվածների թոռներին, ում արմատները Մարաշից են, Ադըյամանաից, Արաբկիրից, Դերսիմից, Վանից, Դիրաբեքիրից, Մերսինից, Էրզրումից, Թոքաթից, Ուրֆայից, սակայն ապրում են Տորոնտոյում, Ստոկհոլմում, Լոս Անջելեսում, Բեյրութում, Մարսելում, Նյու Յորքում, Փարիս, Բուենոս Այրեսում, Քուվեյթում, Հալեպում:
Հայտնի ռոք երաժիշտ, ամերիկյան «System of a Down» ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը նամակում շնորհակալություն է հայտնել, Թուրքիայում բոլոր այն հրաշալի մարդկանց, ովքեր իր հետ կիսվել են իրենց պատմություններով և հույս են ներշնչել, որ իրենց շնորհիվ կարելի է համաձայնության գալ ճշմարտության և արդարության շուրջ: Իսկ թուրք ժողովրդին ցանկացել է, որ իսկապես կարողանան իրենք իրենց վերագտնեն:
Ծնունդով Կահիրեից հայտնի կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանը նշել է, որ հոգնել է
թուրքական իշխանությունների ատելությամբ լեցուն ժխտողականությունից, հոգնել է
կյանքը շարունակելու անհնարինությունից:
Սակայն, երբ դրա դիմաց այլընտրանք է տեսնում, այլ հնար չի մնում, քան
ընդունել այց հոգսը:
Ամերիկաբնակ Նենսի Գրիգորյան, ով հեղինակել է Հայող ցեղասպանությունից
փրկված կնոջ մասին պատմող «Զաբել» վեպը, թուրքերին ուղղված իր նամակում նշում է,
որ ներողության խոսքեր չի ուզում լսել:
«Ներողություն չեմ ուզում: Միայն այս հարցի պատասխանն եմ ուզում. Ի՞նչ նպատակի է
ծառայում այն, որ շարունակում եք հայերին զրկել հարգանքից, հավասարության
իրավունքից և արդարությունից», - գրված է Գրիգորյանի նամակում:
«Ակոսը» նշում է, որ բոլոր նամակները կտպագրվեն այս շաբաթվա համարում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եթե 2024-ի հուլիսի դրությամբ Թուրքիա մեկնած հնդիկ տուրիստների թիվը 28.875-էր, ապա 2025-ի նույն ժամանակահատվածում նրանց թիվը կրճատվել է՝ հասնելով 16.244-ի:

Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |