Քաղաքական12:31, 16 Ապրիլ 2014
Թուրքիան եթե ԱՄՆ-ից պահանջի հանձնել Գյուլենին, ԱՄՆ-ն կընդառաջի

Թուրքիայի իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ`
վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնական Մեհմեթ Ալի Շահինը կիսվել է Անկարայում ԱՄՆ
դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի հետ հանդիպումից ստացած տպավորություններով: Շահինը
տեղեկացրել է, որ դեսպանի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ամերիկաբնակ թուրք
առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի գործունեությանը ու նրա ղեկավարած հայտնի իսլամական
(գյուլենական) շարժմանը:
Թուրքական «Կանալ 24»-ի թղթակցի հետ զրույցում Մեհմեթ Ալի Շահինը պատմել է հետևյալը. «Պրն դեսպանի հետ մենք քննարկեցինք Գյուլենի ղեկավարած խմբի գործունեությունը: Գիտեինք, որ գյուլենական համայնքը իրենից ներկայացնում է կրոնակրթական գործերով զբաղվող կառույց, բայց վերջին ժամանակներս տեսնում ենք, որ նաև քաղաքական երանգ է ստացել»:
Միևնույն ժամանակ Շահինը նշել է, որ դեսպան Ռիկարդոնեից այսիպսի մի տպավորություն կամ ուղերձ է ստացել, այն է. եթե Թուրքիան ԱՄՆ-ից պահանջի հանձնել Ֆեթուլլահ Գյուլենին, ապա ԱՄՆ-ն կընդառաջի այդ պահանջին:
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները առճակատման մեջ են գյուլենական ուժերի հետ ու Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են Թուրքիան վարկաբեկող և պառակտող գործունեություն ծավալելու համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |