Քաղաքական12:57, 15 Ապրիլ 2014
Էրդողանը մեղադրել է գյուլենականներին հայկական լոբբիի հետ համագործակցելու և ֆինանսավորելու մեջ

Թուրքիայի կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհել է այն լրատվամիջոներից, որոնք լուրեր
են տարածել Սիրիայում քիմիական զենքի կիրառման մեջ Թուրքիայի մասնակցության մասին:
Վարչապետը դա Թուրքիայի դեմ ուղղված սև քարոզչություն է անվանել` հերքելով
Անկարայի որևէ կարգի մասնակցությունը Սիրիայում քիմիական զենքի գործադրման
հարցերում:
Էրդողանը նշել է, որ «հայտնի շրջանակները» (նկատի ունի գյուլենակյաններին,- խմբ.) ցանկանում են Թուրքիան աշխարհին ներկայացնել իբրև ահաբեկչությունը հովանավորող պետություն: Նա այդ «հայտնի շրջանակներ»-ի գործողությունները որակել է դավաճանություն և դատապարտել Թուրքիայի հեղինակազրկմանն ուղղված նրանց ջանքերը: Էրդողանի համոզմամբ` մարտի 30-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում (ՏԻՄ) պարտվելուց հետո գյուլենականներն անցել են վերոնշյալ գործողություններին:
«Նրանք նույն այդ սև քարոզչությունը կատարում են նաև ԱՄՆ-ում: Համագործակցելով հայկական լոբբիստական ուժերի հետ և նրանց մինչևիսկ ֆինանսական աջակցություն ցույց տալով` Թուրքիայի դեմ բացահայտ վարկաբեկիչ արշավներ են իրականացնում»,- ասել է Էրդողանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |