• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 06:11
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն09:41, 14 Ապրիլ 2014

Մեհմեթ Աքսոյ. «99 տարվա չառերերսվող ցավ. 24 ապրիլ 1915»

Մեհմեթ Աքսոյ. «99 տարվա չառերերսվող ցավ. 24 ապրիլ 1915»

Ամեն տարի ապրիլին Թուրքիայի քաղաքական օրակարգում անխուսափելիորեն հայտնվում էր Հայոց ցեղասպանության թեման: Այս տարվա Թուրքիայի ներքաղաքական հարուստ լարվածությունը կարծես թե երկրորդ պլան էր մղել ցեղասպանության հարցը: Բայց հենց ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվեց Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը, իրերի դրությունը կրկին փոխվեց: Այս ամենի վրա ուշադրություն է հրավիրում թուրքական «T24» լրատվական կայքի սյունակագիր Մուրաթ Աքսոյը:

«99 տարվա չառերերսվող ցավ. 24 ապրիլ 1915» վերտառությամբ հոդվածում Աքսոյը նկատել է տալիս, որ ամեն ապրիլի 24-ին ԱՄՆ-ում կամ արևմտյան բլոկի երկրներից մեկում վերհանվում է Հայոց ցեղասպանության հարցը, Թուրքիան իսկույն հակագրոհ գործողությունների է անցնում և հաջողությամբ շրջանցում իրեն սպառնացող վնասը: Հեղինակի համոզմամբ` ցեղասպանության վիշտը չի կարող ամոքվել երրորդ երկրների ընդունած բանաձևերով կամ որոշումներով, այն միայն հայ և թուրք ժողովուրդների ջանքերով լուծվելիք հարց է: Երրորդ երկրների միջամտությունը, ըստ Աքսոյի, պայմանավորված է զուտ շահախնդրությամբ և քաղաքական առևտրով:

Հոդվածի հեղինակը համոզմունք է հայտնում, որ խնդրի լուծման բանալին բացառապես Հայաստանի և Թուրքիայի ձեռքին է: Երկուստեք քաղաքական կամքի դրսևորման, երկկողմ հարաբերությունների կարգավորման, ժողովրդավարական և իրավական նորմերի կիրառման պարագայում հնարավոր կլինի անցյալի հետ առերեսումն ու բարեկամության հաստատումը:

«Եթե այդքանն արվի, ապա մնացածն արդեն ժամանակի խնդիր է. ժամանակը կարողանալու է ապաքինել ցանկացած վիշտ ու վերք»,- գրում է Մեհմեթ Աքսոյը:

Նա նաև հիշեցնում է ցյուրիխյան արձանագրությունների ձախողումը, երբ առաջ քաշված նախապայմանները թույլ չտվեցին կյանքի կոչել հարաբերությունների կարգավորմանը միտված այդ ստորագրությունները: Միևնույն ժամանակ Աքսոյը նշում է, որ անկախ ամեն ինչից Թուրքիան չի կարող մշտապես խուսափել իր անցյալի ողբերգական էջերի հետ առերեսվելուց: Եթե անգամ քաղաքական ու իշխանական հարթակներում այդ առերեսումից խուսափելու ջանքեր են գործադրվում, ապա քաղաքացիական հանրության և այլախոհ մտավորականության շրջանակներում հետզհետե ավելի է բարձրաձայնվում 1915-ը: Արդեն Ստամբուլի Թաքսիմ հրապարակում քանի տարի է, ինչ ապրիլի 24-ին ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն է կազմակերպվում, հայերից ներողություն խնդրելու արշավներ են ձեռնարկվում և այլն:

«Թուրքիային 1915-ին տեղի ունեցած դեպքերի հետ առերեսման բերողը լինելու է դեմոկրատ գործիչների հեռատեսությունը»,- եզրակացնում է թուրք հոդվածագիրը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}